Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանի գոգը կը թավալին... Արշալուսին առաջին ճառագայթներուն դարձյալ կը քալենք, հաղթական քալե մ՚ալ դեպի տիեզերք...


ՎՐՈՒՅՐ.– Տեր արքա, գիշերները դարերք կթվին։

ԱՐՏԱՇԵՍ.– Լյուդիո հետին հեծկլտանքները զմեզ կօրորեն։

ԽՈՍՐՈՎ.– Սակայն, տեր արքա, սարերը չեն ուզեր իրենց պատյանին մեջ նիրհել։

ԱՐՏԱՇԵՍ.– Ճշմարիտ է, ռազմիկին սուրն ալ սրտին հետ կը բաբախե... Այսու ամենայնիվ հանգիստն ալ փառաց ստվերն է... Փոթորիկեն ետքը կը տիրե լռիկ հանդարտություն... Միթե չեք կրնար նիրհել արյան հեղեղներու քով... Ահա միայն այս գիշեր ձեզի կը թողում բանակին հսկողությունը, քաջքդ իմ... Այս գիշեր Արտաշես պիտի ննջե փառաց մրմունջներու մեջ... Լավ հսկեցեք բանակը, զգույշ կեցիք, դեռ երկինքը ամպոտ է... (կը մեկնեն ամենքն ալ.—պալատականք սենյակին աշտանակները և կանթեղները կը վառեն.—երկու պահնորդ կը կանգնին սենյակին մի բնական դռանը քով):

Տեսիլ Ե

ԱՐՏԱՇԵՍ (մինակ)

Պահնորդք, աղխեցե՛ք դռները, և գացեք դուք ալ հանգչելու... (պահնորդք դուռը կաղխեն և կերթան) Սողոնի խոսքը և Կրյուսոսի անկումը գրեթե զարհուրեցուցին զիս... Գիշերվան խավարին մեջ կը կեդրոնանան մտքերը, աշխարհային սոսկումները... Գիշերն իր լռությանը մեջ կարծես թե ձայն մ՚ունի, որ կը հծծե. «Կանցնի