Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(զգուշությամբ նառաջ կուգա) Հոն է, կը քնանա... կը տապլտկի փառահեղ երազներու մեջ... Չը գիտե, թե օձ մը մթության մեջ զինքը կը մտածե և օր մը պարանոցը պիտի փաթթվի, գուցե այս վայրկենիս, մինչդեռ առյուծր կը ննջե, կը խորդա... Արտաշես պիտի մեռնի, ես թագուհի պիտի ըլլամ և իր գերեզմանը պիտի ընեմ առագաստս և գահս... Արտաշես արծիվ էր, այս վայրկենիս թևեր չունի... Մեկ հարվածի մը ներքև ստվեր մ՚է անշշունջ և պիտի անհետանա գիշերվան մութին մեջ... Չեմ երազեր, Արտաշես գրեթե դիակ մ՚է... Հոս է գահս, անոր վերջին շունչին մեջ, գոց աչքերուն, հանդարտ սրտին և այս դաշույնին վրա... Հոս է թագս Արտաշեսի արյան վառ ալյացը մեջ... Կինը մթության մեջ կսպաննե... (ճրագները մեկիկ մեկիկ և յուրաքանչյուրին կանգ առնելով գգուշությամբ կը մարե.— վերարկուին տակեն լապտեր մը կը հանե, կամաց կամաց Արտաշեսի կը մոտենա, լապտերը նորեն կը պահե... կը զարնե սրտին և քանի մը քայլ ետ կերթա կատաղի նայվածքով):


ԱՐՏԱՇԵՍ.– Ա՜հ... (դողդոջուն ոտքի ելնելով) Ո՞վ էր այն...

ՈՐՄԶԴՈՒԽՏ.– (լապտերն իր դեմքին բռնելով) Տե՛ս...

ԱՐՏԱՇԵՍ.– Որմզդո՜ւխտ... Միշտ դո՜ւն... (կիյնա):

ՈՐՄԶԴՍՒԽՏ.– Կին մը, որուն հարվածը ո՛չ թե վարդ, այլ վարդագույն արյուն կը փթթեցնե։

ԱՐՏԱՇԵՍ.– (մարած ձայնով) Օգնությո՜ւն...

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– Տեսե՛ք... Արտաշես մը կնոջ մը դիմաց օգնություն կը կանչե։

ԱՐՏԱՇԵՍ.– Վա՜տ...