Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՐՄԶԴՈՒԽՏ.– կըսես, Արտաշես... Թագուհի պիտի ըլլա՞մ։


ԱՐՏԱՇԵՍ.– Դեռ ոչ... (ձեռքը սարին տարած կուզե ելնել նորեն կիյնա):

ՈՐՄԶԴՈՒԽՏ.– Արտաշես... Սիրո հիշատակներուն պես կանցնին կը սահին այս կարմիր ալիներն ալ... Վրեժխնդրությանս բոցերը մարեցան, բայց ատելությունը դեռ սիրտս կը չափե... Հայությունը պիտի շնչեմ, Արտաշես...

ԱՐՏԱՇԵՍ.– Արտաշեսի պես դյուրավ չը մեռնիր նա...

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– Արդեն հիմա երկու բանակներ իրարու թշնամի ձևացուցի մթության մեջ և զիրար անխնա կը ջարդեն, պիտի երթամ հիմա Արյուսոսի բանտը, պիտի քակեմ շղթաները... Պիտի զինվինք... Թագուհի պիտի ըլլամ, Արտաշես։

ԱՐՏԱՇԵՍ.– Ա՜հ... Անե՛ծք, կայծակք...

ՈՐՄԶԴՈՒԽՏ.– Օն, մեռի՛ր, որ վայրկյան մը աոաջ թագուհի ըլլամ, ալ հերիք գալարիս ոտքերուս տակ... Լավ բաց բերանդ... Շուտ, տուր հոգիդ, և տեսնեմ փառաց շահերով պիտի թռչի՞։

ԱՐՏԱՇԵՍ.– (հուսահատութենեն և ցավեն նվաղյալ կիյնա) Վա՜տ դահիճ...

ՈՐՄԶԴՈՒԽՏ.– Մեռա՜վ... Ձայնը մարեցա՜վ... աչքերը փակեցան... Վրեժս առի... Հագա կարմիր ծիրանին... Թագ մը մնաց... Հոն է... Թագուհի պիտի ըլլամ (դեպի մյուս գաղտնի դուռը կերթա կը բանա և կաներևութանա):

ԱՐՏԱՇԵՍ.– (աչքերը բանալով զայն կը դիտե) հաբվեցավ... Բայց ես ալ կը մեռնիմ... Ո՜վ անողոք գիշեը... Վերջապես