Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՊԱՏԿԵՐ



ԲԱՆՏ



Տեսիլ Ը



ԿՐՅՈՒՍՈՍ.— (մինակ շղթաներով գետինը կապված է, ձեղունեն կախված կանթեղ մը կը պլպլա): Այս իմ պալատս է... բանտս է... ճակտիս դափնիներն են այս շղթաներն, որ երկաթի փոխակերպելով կաշկանդած են զիս գերեզմանին սև ու սեպ ժեռափանցը... Նայվածք մը հոն... և ահա այն է գերեզմանս... Ա՜հ, հիմա կը հասկնամ, թե ի՞նչ է դատապարտյալ մը, որուն վճիռը տալն փառք և հաճույք կազդեր ինձ... Արդյոք ի՛նչ ալևոր մազեր, սիրո հառաչներ, թագեր, արտասվաց գետեր, աղիք, ճապաղիք, կմախք և անեծք սփռված են և կը հեծեն այս սև կամարներուն տակ... Չեմ սոսկար գազաններեն` որչափ այս խավարեն, ուր զոհերուս ուրվականներն իրենց պատանքները գետնի վրա շրջելով կը շրջին միշտ, սուր չունին, նայվածք ու անեծք ունին... Ո՞վ պիտի ազատե զիս այս ողջերու գերեզմանեն... այն կինը քիչ մը առաջ երևցավ ինձ առանց շղթայի, այս վանդակապատ պատուհանեն. «սիրտ ա՛ռ,— ըսավ,— թագավոր