Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի ըլլաս... Արտաշեսը պիտի սպաննեմ»,— կըսեր, և պալատին գաղտնի ճամբաներուն վրա տեղեկություններ առավ ինձմե... ա՜հ, մեկ մը դուրս նետվեի, տեսնեի Լյուդիո երկինքը... Նախ սուրս Աստվածոց դեմ դարձնեի, հետո` տիեզերաց վրա»... Ա՜հ, գաղտնի դուռը կը բացվի կարծեմ... (Որմզդուխտ կերևա) Ինքն է...



Տեսիլ Թ



ՆՈՒՅՆ և ՈՐՄԶԴՈՒԽՏ


ՈՐՄԶԴՈՒԽՏ․— Այո՛, ես եմ․․․ միշտ ե՛ս` թագավորին ու դատապարտյալին մեջ... միշտ ե՛ս՝ վրեժի և փառաց մեջ... (շղթաները կը քակե):
ԿՐՅՈՒՍՈՍ․— Ո՜վ երկինք... Բայց ի՞նչ կընես... Ի՞նչ ըրիր, կին դու...
ՈՐՄԶԴՈՒԽՏ․— Ազատ ես... Լռե և քալե՛։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Բայց խոսե՛։
ՈՐՄԶԴՈՒԽՏ. — Բայց երթանք։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Գուցե եթե հոսկե դուրս ելնեմ` վատ և եթե երկրորդ անգամ հոս մտնեմ` կրկին մահ պիտի ըլլա... Խոսե՛...
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Արտաշեսի զորքերը խիստ բազմաթիվ ըլլալուն երկու զորանոց փոխադրված էին... նախ մեկ զորանոցը գացի և պոռացի «Թշնամիք կուգան». անոնք որոտընդոստ և սուր ի ձեռին դուրս նետվեցան... Իսկույն մյուս զորանոցը վազեցի և գոչեցի «թշնամիք եկան», և զանոնք մյուս գնդին վրա առաջնորդեցի, որ բարկացայտ հառաջ կը խաղար... Երկու գնդեր իրար զարնվեցան