Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր տերությանը վրա խորհի, բոլոր ազգին համար խորհիլ թագավորին կր պատկանի. մենք մեր վիճակը բարվոքել և փառավորել ջանանք..․ Ի՞նչ կըսեք։

ՀՄԱՅԱԿ.— Ամեն բանի մեջ միշտ համակարծիք գտնված ենք, իշխանդ Արծրունյաց... կը գովեմ քու գաղափարներդ, որոնք իրավացի են... Մեզի ի՞նչ հոգ... Ապագայն թագավորը պիտի դատապարտե, որ Հայուն թագը գրեթե կանանց ոտնակոխ ընել կուտա։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Ճշմարիտ է... Բայց իրրև Հայ պե՞տք է որ թագավորին դեմ ձայն և ազգին դեմ ջանք չը զլանանք․ եթե թագավորությունը տապալի և թշնամիները Հայաստանը հաղթական քայլերով չափեն... ի՞նչ պիտի ընենք մենք, թակարդն ինկած առյուծներու պես բերդերու մեջ ապաստանած պիտի մռնչենք... Վերջապես մեր բաժինը պիտի ըլլա` կամ շղթա և կամ մահ... իսկ արծիվն ազատ պիտի սավառնի կարմիր դաշտերու, ավերակներու և դիակներու վրա։

ՎԱՉԵ.— Իշխանդ Սյունյաց, կը տեսնեմ որ գինիին մեջ Հայաստանի արյունոտ անկումը կերևակայես... Է՛հ, ուրեմն, կեցցե՜ գինին, որ արյուն կը ներշնչե, շատ կը սիրեմ ես զայն, վասնզի ցամքած երակներու մեջ արյուն կը տեղափոխե։

ՓԱՌՆԵՐՍԵՀ․— Իշխա՛ն, կը տեսնեմ, որ դու ալ գավաթ մը գինիի համար կաթիլ մը արյուն կուտաս և Հայության թագին համար քրտինք մը գրեթե կը զլանաս։

ՀՄԱՅԱԿ.— Բայց ներե, իշխանդ Սյունյաց, կարծեմ մենք հանդեսի և տոնախմբության համար հոս եկանք և ոչ թե գինին արյան հետ խառնելու, սեղանը գահին հետ կցելու