Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ապագայի մը ուրվականովը մեր հանդեսը զարհուրելու համար... Եթե ժամանակը գա, փոթորկին փայլակներուն հետ կը միավորենք մեր սուրերուն փայլը։

ՎԱՉԵ.— Շատ լավ խոսեցար, իշխան։

ՀՄԱՅԱԿ.— Եվ կարծեմ իրավացի։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Այնպես է... Ուրեմն դեռ խմենք, տյարք։

ՎԱՉԵ.— Այո՛, խմենք... Կեցցե՜ Նոյ Նահապետ, որ գինին հնարեց։

ՓԱՌՆԵՐՍԵՀ․— Բայց դեռ որո՞ւ կենացը պիտի խմենք։

ՀՄԱՅԱԿ.— Ամենքնիս ալ փոփոխակի իրարու կենացը համար։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Ուրեմն ամենուդ կենացը (կը (խմե):

ԱՄԵՆՔԸ.— Սյունյաց իշխանին կենացը (կը խմեն):

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Հիրավի եթե Սահակ կաթուղիկոս իմանա, որ մենք հոս գինիի և զվարճության մեջ կը լողանք, մինչդեռ ինքը գիշերվան աստղերուն հետ Հայության արցունքները կը համրե, գլուխն ու թևերը բացած մեզ համար պիտի աղոթե։

ՎԱՉԵ.- Ձգե՛ սա հայրենամոլ կրոնավորը, որ փայտե խաչով մը Հայաստանը փառավորել ու վերականգնել կերազե և ահեղ սուրե մը գերազոր հաստատել կուզե խաչ մը, որ չնչին հարվածե մը կը խորտակի և Պարսկական հուր մը զայն շուտով կրնա լափել։

ՀՄԱՅԱԿ.— Ճշմարիտ է... Իբրև հաղթության դրոշակ մը ըմբռնած է զայն։

ՎԱՉԵ.— Եվ ինքզինքն անզարդ թագավոր մը... Աստվածունի թագավոր։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Հիրավի նա գրեթե անարգ ժողովուրդը մեզնե