Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի կը հարգե, մենք որ Հայաստանի փառաց և հաղթության դրոշակիրներն ենք, նա ավելի կը սիրե ցնցոտիի տակ գտնվող հոգի մը՝ քան թե ծիրանիի տակ ծածկվող սիրտ մը..․ Արդեն սգազգեստ, կարծես թե Հայաստանի վրա հեծող տխուր նոճի մ'Է, որ կը շարժի ու կը մռնչե միայն։

ՎԱՉԵ․— Սխալ... Հայաստանի հայրենանվեր հոտապետն է նա։

ՀՄԱՅԱԿ.— Եթե սև վարդ եղած ըլլար, վարդապետ պիտի գոչեի զինքը... Իրավունք չունի՞մ, իշխան։

ФԱՌՆԵՐՍԵՀ․— Կեցցե՜ս, խիստ սքանչելի գյուտ մ'ըրիր։

ՎԱՉԵ.— Հիրավի... Տյարք, մոռցանք մեկուն կենացը խմելու։

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Եվ ո՞վ է այդ։

ՎԱՉԵ.— Նույն իսկ գինին։

ՀՄԱՅԱԿ.— Ուրեմն խմենք (գավաթները լեցնելու կըլան. դուրսեն հետևյալ երգը կը լսվի

ՓԱՌՆԵՐՍԵՀ.— Բայց ի՞նչ ձայն է այս... Մտիկ ըրեք...

Հայոց աշխարհ, քաջաց օրրան,
Ինչո՞ւ այպպէս սուգ ես առեր.
Ո՞ւր քու նախնի փառաց արև,
Պայծառ կամարդ սուգ Է պատեր:

Ձիք սպայիցգ գունգ սրարշավ,
Եվ ոչ կամար հաղթանակացդ,
Փոխան նոցա գերեզմանք սյավ,
Ցրված ի սփյուռ երեսս դաշտացդ։

ՀՄԱՅԱԿ.— Գեղեցիկ ձայն...

ՎԱՉԵ․— Խենթ կին մ՝ըլլալու է... Գիշեր ատեն մինչդեռ ամեն