Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոս կեցիր. եթե օգնության հարկ ըլլա, ես նշան կընեմ և իսկույն հասիր։

ՍՈՒՐՄԱԿ.— Ուրեմն գնա՛, Տիրա՛ն, պարապ չը դառնաս (Տիրան աջ կողմեն կը հեռանա):


Տեսիլ Թ




ՍՈԻՐՄԱԿ (առանձին)



ՍՈՒՐՄԱԿ․— Մոլեգի՛ն կիրք, դեռ չի՞ պիտի մարիս. քու դժոխային բոցերդ դեռ պիտի լափե՞ն սիրտս. այս քանի՜ անգամ է որ անողորմ ձեռքս անմեղներու արտասուքը, և մինչև անգամ հոր մը արյունը թափեց քու բոցերուդ վրա և դեռ դու չը մարեցար. սի՛րտ իմ, միթե չը լսեցի՞ր քիչ մը առաջ անոր ձայնը, որուն ողբական եղանակը դու սորվեցուցիր. նա միայն անմեղություն և սեր գիտեր, դու անոր սորվեցուցիր․ թե ի՞նչ է վիշտը, ի՞նչ է ոճիրը... Դեռ իր ձայնը սրտիս խորերը կը մրմնջե, դեռ իր տեսքը հոգիս կը խռովե, և դեռ իր անեծքը սարսուռ կազդե ինձ, արեգական լուսին մեջ երկյուղով կը պտտիմ՝ վախնալով որ չըլլաս թե արտասվաթոր և հերարձակ կույսեր ելնեն դիմացս և զիս վագրերու նման հոշոտեն... Գիշերն ինծի համար թանձր քող մը ըրած եմ ոճիրներս ծածկելու համար... Արշալույսին քաղցր ծագումը, որ անմեղներու զվարթություն կը ցողե, ընդհակառակը զիս կզարհուրեցնե, կը փախչիմ ես անոր տեսքեն անտառներու խորերը և իմ ոճիրներուս վրա կը խորհիմ... Ոտքի ձայն մը կա... մեկը կը վազե (աջ կողմը30 նայելով), Տիրանն է... Հաջողեր է... Շուշանն է իր գրկացը մեջ (մեկուսի)