Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաջալերությո՜ւն... մի՛ դողաք, բազուկնե՛ր, պետք է որ Տիրան մեռնի և այս փոսը անոր գերեզմանն ըլլա, անկարելի ըլլա ելնել... որպեսզի իմ գաղտնիքս գիտցող չըլլա և բախտիս ալ ընկեր չունենամ։


Տեսիլ Ժ


ՍՈՒՐՄԱԿ, ՏԻՐԱՆ, ՇՈՒՇԱՆ (մարած)


ՍՈՒՐՄԱԿ.—+ Կեցցե՛ս Տիրան... քաջ ես եղեր...

ՏԻՐԱՆ.—+ (Շուշանը գիրկը) Շունչս կտրեցավ... Հոգնեցա...

ՍՈՒՐՄԱԿ.—+ Մարա՞ծ է։

ՏԻՐԱՆ.—+ Այո՛։

ՍՈՒՐՄԱԿ.—+ Ինչպե՞ս հաջողեցար։

ՏԻՐԱՆ.—+ Երբ ասկե բավական հեռացա` տեսա, որ առջևես կերթային, աղեկ մը վերարկուիս մեջ պլլվեցա չը ճանչցվելու համար․ քիչ մը մոտեցա և տեսա որ Մարիամ, կինդ, հետերնին կը խոսակցեր։

ՍՈՒՐՄԱԿ.—+ Մարիա՞մ, կի՞նս... Ի՞նչ կը խոսակցեին... (սոսկալով):

ՏԻՐԱՆ.— Ականջ չի դրի...իսկույն Վարդի վրա հարձակվեցա և դաշույնի հարվածով մը գետին տարածեցի զայն։

ՍՈՒՐՄԱԿ.—+ Մահացո՞ւ Էր հարվածը։

ՏԻՐԱՆ.—+ Ո՛չ... բայց խորունկ... Հետո Շուշանը գիրկս առած երբ կուգայի՝ տեսա, որ ձեոք մը զիս կը բռներ,«որդի՛ս» կաղաղակեր... Դարձա և տեսա, որ Մարիամն էր, ուժգին կից մը տվի և զայն շնչասպառ գետին փռեցի, որով առանց արգելքի հասա հոս... о՜ն, ուրեմն ի՞նչ պիտի ընենք... շուտ, վտանգ մը չը պատահի։