Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԲԳԵՆ.- Արդյոք դեռ ո՜րչափ պիտի կատղի Ալփասլան իր զորապետին գերի բռնվելեուն վրա:


ԳՈՒՐԳԵՆ.- Մանավանդ որ գրեթե բանակին հրամանատարություն ընողը այն էր, շատ քաջ զորապետ մ՚է ալն Գագիկ Աբասյան` Կարուց թագավորին հրամանատարությանը տակ Տուղրիլի արշավանաց դեմ պատերազմած ատեննիս բանակին մեջ զորապետ էր նա24) (Բաբգենի) այնպես չէ իշխան։

ԲԱԲԳԵՆ.- Այո՛, երեկվան պես կը հիշեմ այն պատերազմը։

ԲԱԳԱՐԱՏ.- Մեր քաղաքացիքը աղեկ որս մը որսացին իրենց ճանկերովը՝ ի շնորհս Աղկան իշխանին, որ սովորականին պես մագաղաթով մը Պարսից գիշերալին դավը մեզ իմացուց գաղտնի կերպով։

ԲԱԲԳԵՆ.- Կը զարմանամ Պարսիկ իշխանի մը Հայոց ցցուցած այս տարօրինակ անձնվիրությանը վրա։

ԳՈՒՐԳԵՆ.- Ես այնպես կը գուշակեմ, որ այդ անձնվիրության տակ տարօրինակ գաղտնիք մը ըլլալու է։

ԲԱԲԳԵՆ.- Ալյնպես ըլլալու է, եթե ոչ անկարելի է, որ Պարսիկ մը Հայոց վրա այսչափ խնամք և հոգ ունենա։

ԳՈՒՐԳԵՆ.- Բալց սեղանը պարապ մնաց։

ԲԱԲԳԵՆ.- Ուրեմն խմենք։

ԲԱԳԱՐԱՏ.- Եթե կը հաճիք, մեր հին Գողթան բանաստեղծներուն մեկ երգը նախ նվագենք, վասնզի երաժշտութենե շատ կախորժիմ ես։

ԱՄԵՆԲԸ.- Երգենք։