Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԾԵՐՈՒՆԻՆ.- Ա՜հ, ինչպե՜ս զքեզ վիրավոր թողում մինակ։


ՎԻՐԱՎՈՐՅԱԼ.- Զիս մի՛ մտածեր, հանգիստ եմ, հայրենյաց համար կը մեռնիմ… երջանիկ եմ։

ԾԵՐՈՒՆԻՆ. - Զավա՜կս:

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ.- Փախիր, հայր, հիմա Պարսիկները կը հասնին։

ԾԵՐՈՒՆԻՆ.- Մնաս բարյա՜վ։

ՎԻՐԱՎՈՐՅԱԼ. - Երթաս բարյավ, հայր իմ (ետևեն նայելով և պոռալով), փախի՛ր, հայր իմ, ետևեդ խումբ մը կատաղի Պարսիկ կուգան… Ա՜հ, հասան հորս քով… Բաբիկս ձեռքեն կը հափշտակեն…) օգին մեջ հանեցին… գետինը պիտի զարնեն… կեցե՜ք… ա՜հ (հին մը կարձակե և կը մեռնի):

Տեսիլ Գ

ՏԵՐ ՎԱՀՐԱՄ.- (հետը կիներ, ծերեր, քահանաներ և ուրիշ զինյալ մարԴիկ) Ա՜հ, ամեն տեղ ավերակր ծածկեր է, ամեն տեղ Հայու արյուն կը քալե… Աստուծո փոթորկալից շունչը անցավ Անիի վրայեն, ինչպես անցավ Բաբիլոնի, Նինվեի և ուրիշ գոռող քաղաքաց վրայեն։ Անի` Հայաստանի քաղաքաց թագուհին, որուն խրոխտ պարսպացը տակ աշխարհակալ թշնամյաց սրտեր արյունեցան, ի գետին կը խոնարհե իր մոխրալից գլուխը որպեսզի անարգ Պարսիկն անցնի անոր վրայեն, կոխկռտելով Հայության դրոշմը, ա՜հ, այսչա՜փ պիտի խոնարհի

եղեր Հայաստան… այսչափ սև՜ է եղեր Հայության ճակատագիրը… այսչափ անտերունջ պիտի մնա