Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ԵԴՈՒԱՐԴ.- (նեղանալով) Կը ծաղրե՞ս։


ՎԱՐԴՈՒՀԻ.- Չեմ գիտեր... երեք չորս ամիս է որ հայելին նայած չունիմ... Արդարև երբ Ռուսիո մեջ էինք... կը հասկնա՞ս... այն ատեն ինքզինքս փոքր ինչ վայելուչ կը կարծեի։

ԵԴՈՒԱՐԴ.- Կը հասկնամ, քույր իմ... Արդարև հոս հայելի չըլլալե զատ մեր հյուղին պատուհանի ապակիներն անգամ փոշոտ ու անթափանց են... Ատոր վրա չը մտածենք... Շարժող տերևին անգամ Ամենակալին շունչը կը դպի կըսեն... Բայց փոխենք խոսակցություննիս... Ի՞նչ կըսեի հիմա... այո՛, կըսեի թե շատ6 գեղեցիկ ես...

ՎԱՐԴՈՒՀԻ.- Զիս կը նեղացանես7, Եդուարդ։

ԵԴՈՒԱՐԴ.- Բայց, քո՛ւյր իմ, մտիկ ըրե... քու գեղեցկությանդ բնական և ճշգրիտ ապացույց մր պիտի տամ, թող հայելին խաբե քեզ... Դու գեղեցիկ ըլլալով՝ քեզ պատող ճառագայթ մր չե՞ս զգար։

ՎԱՐԴՈՒՀԻ.- Զայդ կզգա, բայց ուրիշ մը... սիրահար է այն։

ԵԴՈՒՐԴ.- Ո՛չ... սիրահարը պատողը ո՛չ թե ճաոագայթ է, այլ բոց... Կը հասկնա՞ս։

ՎԱՐԴՈՒՀԻ.- Արդարև շատ գիտուն ես։

ԵԴՈՒԱՐԴ.- Այդ հասկցունել չեմ ուզեր:

ՎԱՐԴՈՒՀՒ.- Ուրեմն ի՞նչ է միտքդ։

ԵԴՈՒԱՐԴ.- (զմայլումը շարանակելով) Որչափ ինքզինքս երջանիկ պիտի համարեի, եթե Ռաֆայել մր ըլլայի և քու պատկերդ գծագրեի։

ՎԱՐԴՈՒՀԻ.- Եղբայր իմ, կը տեսնեմ որ շատ ագահ ես...
Լամարթինի քնարն ունիս և դեռ կուզես Ռաֆայելի վրձինն