Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹՈՎՄԱ.— (ապշած) Ի՞նչ ըսել կուզեք, պարոն։


ՄԱԿԱՐ.— Նախախայրիքը։

ԹՈՎՄԱ.— Չեմ հասկնար, պարոն…

ՄԱԿԱՐ.— Պարոն Թովմա աղջիկդ կը սիրե՞ս։

ԹՈՎՄԱ.— Կը հարցնե՞ր։

ՄԱԿԱՐ.— Հարուստ ըլլալ կուզե՞ս։

ԹՈՎՄԱ.— Հարո՜ւստ… մութին մեջ չը մուրալու չափ։

ՄԱԿԱՐ.— Կուզե՞ս որ աղջիկդ քու մուրացած չոր հացդ չուտե և դու ալ մուրալու համար վերարկուովդ երեսդ չը ծածկես մութին մեջ։

ԹՈՎՄԱ.— Ա՞հ, պարոն, սրտիս խորեն կը խոսիք։

ՄԱԿԱՐ.— Շատ կը ցավիմ, որ այսչափ ատեն անգիտաբար կը տառապիք։

ԹՈՎՄԱ.— Եվ ի՞նչ կրնամ ընել, քանի որ…

ՄԱԿԱՐ.— (ընդմիջելով) Քանի որ ձեռքիդ տակ գանձ մունիս…

ԹՈՎՄԱ.— Չեմ հասկնար միտքերնիդ, պարոն։

ՄԱԿԱՐ.— Պարոն Թովմա աղջիկդ հարուստ է։

ԹՈՎՄԱ.— (ժպտելով) Կաղաչեմ, ազնիվ պարոն, կատակը մեկդի։

ՄԱԿԱՐ.— Պարոն, Թովմա առաքյալ մի ըլլար դլխուս։

ԹՈՎՄԱ.— Բայց դուք դարձվածավոր կը խոսիք, պարոն։

ՄԱԿԱՐ.— Ուրեմն պարզապես եղելությունը հասկցնեմ քեզի… Վերին աստիճանի ազնվակտն մը այս օրերս աղջիկդ տեսեր է…

ԹՈՎՄԱ.— Ո՞ւր տեղ։

ՄԱԿԱՐ.— Չեմ գիտեր, գուցե այս տնակին քովի ճամբեն ձիով անցած ատենը… Վերջապես ձեր աղջկան գեղեցկությունը