Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքականությունն ըսել կուզնմ որ չը ներեր անոթիին կտոր մը հաց գողնալ` հարկավ ունեցողն մը, չը ներեր խնղճ աղջկան մը որ իր սիրույն մեջ խաբված է անոթի չը մնալու համար, կամ ստիպված է իր երկնային լումայն ապօրինավորապես ծախսել… սիրնլի մը և ալևոր հայր մը անոթի չը ձգելու համար (սույն միջոցին Թավմա նստարանին վրա կը սարսռի):

ԵԴՈԻԱՐԴ.—+ Կաղաչեմ, Վարդուհի՜, այդ ցավերը հոգվույդ մեջ մի՜ խորասուզեր, հիմա պիտի փշրեն զանոնք երկընքի ալիները մեր հոգիները կոծելով… հանդարտ ըլլանք, թողունք որ մեր օրհասին մեջ մեր հոգիները երկրի բուրումը վայելեն… դեռ ժամանակ կա թույնը ներգործելու... նստինք սա առվակին քով, սա աթոռաձև ժայռին վրա և առվակին հայելվույն մեջ մեր դալկությունը դիտենք... (դեպի ժայռը կերթան իրարու կրթնած, Վարդուհի նստած ատեն կը դողդոջե) Կը դողդոջե՞ս, Վարդուհի՛։

ՎԱՐԴՈՒՀԻ.—+ Անշուշտ թույնի ներգործությունն է որ կզդամ։

ԵԴՈԻԱՐԴ.— Որեմն ինչո՞ւ չը փութար ինձ ալ ներգործելու այդ թույնը, անկարելի է որ վայրկյան մը իրարմե անջատյալ մնանք... ա՜հ, կը հասկնամ քեզ շուտ ներգործելուն պատճառը... ագա՛հ, դու ինձնե առաջ և քու բաժինեդ ավելի խմեցիր։

ՎԱՐԴՈՒՀԻ.—+ Վասնզի քեզնե ավելի ծարավի էի մահվան։

ԵԴՈԻԱՐԴ.—+ Ի՞նչ կպգաս, Վարդուհի՛։

ՎԱՐԴՈՒՀԻ.—+ Երակներուս մեջ թմրեցուցիչ հյութ մը կը հոսի... ա՜հ, որչա՞փ թեթև և երջանիկ կըլլա եղեր դողդոջ էակ մը։