Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱՐԴՈԻՀԻ.— Միատեղ...


ԵԴՈՒԱՐԴ.— Երթա՜նք բարով... (իրարու փարած կարձանանան. վարագույրը կիջնե):

ՀԱՆԴԻՍԱՏԵՍՔ.— (անընդհատ և ուժգին ծափահարելով) Ի տե՜ս»... ի տե՜ս... ի տե՜ս... (սույն աղմուկը մեկ քանի վայրկյան կը տևե):


Տեսիլ Գ




ՀԱՆԴԻՍԱՏԵՍՔ և ՊՈՂՏԱՆՑ



ՊՈՂՑԱՆՑ.— (վարագուրիկը բանալով շփոթած և այլագունած) Մեծարգո հանգիստականք...

ՀԱՆԴԻՍԱՏԵՍՔ.— (խոսքն ընդմիջելով և ծափահարելով, անտարբերությամբ) Ի տե՜ս... ի տե՜ս...

ՊՈՂՏԱՆՑ.— (նույնպես) Բայց...

ՀԱՆԴԻՍԱՏԵՍՔ.— (նույնպես) Ի տե՜ս... ի տե՜ս... (Պողյանց վարագուրիկեն ներս կը մտնե և հանդիսատեսաց աղմուկին և ծափահարության միջոցին` վարագույրը նորեն կը բացվի և միևնույն տեղը Եդուարդ և Վարդուհի դիակնացած կերևին):

ՀԱՆԴԻՍԱՏԵՍՔ.— (սարսափած) Մեռա՜ծ...

ԹՈՎՄԱ.— (կայծակնահար) Զավակնե՜րս... (Վարագույրը կիջնե):