Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՃԻՈՐՃԻ.— Հազար ոսկի:


ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Ա՜հ, շատ է։

ՃԻՈՐՃԻ.— Բոլոր հարստությունդ ոստիկանության հանձնելու և թիարանը տարիներով փտելու տեղ քու մարդասեր ընկերիդ հազար ոսկի տալ շա՞տ է:

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Բայց միթե դու ալ իմ ընկերս չե՞ս… ինչպես կը մատնես։

ՃԻՈՐՃԻ.— Ինծի համար քեզի չափ հոգ չէ… սոսկալի բան է, երբ Նահապետոֆ մը դրամանենգ կամ թիապարտ հրատարակվի… իսկ ես միշտ Ճիորճի եղա... միանգամայն այս վիճակիս մեջ մնալու տեղ ինծի ավելի աղեկ է բանտը պատրաստ հաց ուտել և բանտը իմ զվարճութենե15 հեռու գտնվելուս փաստ մ՚ընել:

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Եթե ստակները տամ` ի՞նչ պիտի ընես։

ՃԻՈՐՃԻ.— Փարիզ պիտի երթամ։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Դարձյա՞ր…

ՃԻՈՐՃԻ.— Ա՞հ, Գեորգ, չես գիտեր Փարիզը և Փարիզուհիները։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Բայց ետքը՞։

ՃԻՈՐՃԻ.— Ի՛նչ կուզե թող ըլլա… դու չես գիտեր Փարիզը, իր գեղեցկությամբն աշխարհի թագուհին է և իր գեղեցիկներովը երկբային դրախտ. հոն միշտ զվարճություն, ճոխություն, գեղեցկություն և երջանկություն կը թագավորեն… վերջապես, ի՞նչպես բացատրեմ, ամեն բան առատ… մտածե մեկ մը, Փարիզի գերեզմաննոցներուն մեռելաթաղին թին անգամ հողով լի է և մեռելին վրա խնայողությամբ հող չի17 նետեր։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Ա՞հ, խենթ։