Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՃԻՈՐՃԻ.- Վերջապես Փարիզի գերեզմաննոցը16 կոպեմ թազվիլ։


ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Ճիորճի՛, հարուստ եղիր և տես:

ՃԻՈՐՃԻ.- Հարուստ ըլլա՜մ, քեզի պես տուգա՛նք տալու համար, ինչպես որ դու հիմա ինծի կուտաս։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Անզգա՛մ:

ՃԻՈՐՃԻ.- Օ՛ն, համրե հազար ոսկին, դուցե ալսօր ճամբա պիտի ելնեմ… վայրկենե19 վայրկյան երթալու խոսք տվի սիրոլհվույս… և օրեր անցան,

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- (թուղթ մը տալով) Առ:

ՃԻՈՐՃԻ.— Արժեթո՞ւղթ է:

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Այո՛:
ՃԻՈՐՃԻ.— (զննելով) Հազար ոսկինոց… շնորհակալ եմ…

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Եթե մեկ մ`ալ ինծի դիմես…

ՃԻՈՐՃԻ.- Տեսնե՛նք...

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Դուն գիտես:

ՃԻՈՐՃԻ.- Մնաս բարով, Գեո՛րգ... տեսնեմ այսօր ճամբա ելնող Մարսիլիո շոգենավին կրնա՞մ հասնիլ…

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- Փարիզի խենթ:

ՃԻՈՐՃԻ.- Մնաս բարով… (կը մեկնի):

ՆԱՀԱՊԵՏՈՖ.- (մինակ) Ո՞ւսկեց20 դիմացս ելավ ալս սատանան:


Տեսիլ Դ




ՆԱՀԱՊԵՏՈՖ և ՍՊԱՍԱՎՈՐ ՄԸ



ՍՊԱՍԱՎՈՐ.- Տե՛ր իմ, Թովմա անուն մեկը եկեր ձեզ տեսնել կուզե: