Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսիլ Գ


ՎԱՐԴ և ՇՈՒՇԱՆ

ՎԱՐԴ.— (խարխափյալ գալով) Այս խավարր և լռությունը սոսկալի է... Շուշա՛ն․․․ Շուշա՛ն․․․ Ո՞ւր ես.․.
ՇՈՒՇԱՆ․— Աստվա՜ծ իմ․․. Այս ձայնը․․․ Կը ցնորի՞մ․․․ Կերազե՜մ արդյոք․․․
ՎԱՐԴ․— Շուշա՛ն, ձայն տո՛ւր ինձ, Վարդն եմ ես։
ՇՈՒՇԱՆ— Երկի՜նք, պիտի խենթենա՜մ հիմա... Բայց դարձյալ կը խաբվիմ, մեռած է նա․․․
ՎԱՐԴ․— Շուշա՜ն․․․ (մոտենալով) Ո՞ւր ես․․․ Ա՜հ18 (կը գրկե):
ՇՈՒՇԱՆ․— (զայն դիտելով) Ո՜հ, ճշմարտիվ դո՞ւ ես իմ գիրկս։
ՎԱՐԴ․— Միթե չե՞ս ճանչեր զիս․․․ Մոռցա՞ր զիս․․․ Շուշա՛ն․․․
ՇՈՒՇԱՆ․— Ո՛չ, ո՛չ, մոռցա երկնից և վարդին գույնը․ այլ քու դեմքդ չեմ մոռցած․․․ Բայց այս խաբեպատիր երազ մ՚է, վասնզի Վարդս19 սպաննվեցավ։
ՎԱՐԴ․— Հանդարտե՛, Շուշա՛ն, դեռ ես կյանք կը շնչեմ․ ազատեցա Սուրմակա հարվածեն․․․ Բայց երթա՛նք, Շուշա՛ն, հեռանանք այս սոսկալի տեղեն։
ՇՈՒՇԱՆ․— Բայց ի՞նչպես մտար հոս․․․ ի՞նչպես գիտցար թե ես հոս էի․․․
ՎԱՐԴ․— Քանի մը օր առաջ20, երբ արտասվահառաչ այս անմատչելի լեռները կը թափառեի, հանկարծ երգի մը ձայն առի, և նայեցա որ այն ձայնք քուկդ էր․ խենթի պես ասդին անդին վազեցի և իզուր փնտռեցի. սրտիս