Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Հայոց աշխարհին գիշերային լռությունն անգամ միշտ ողբաձայն հեծեծանքներն կընդհատի ինչո՞ւ տապալի Հայաստան, վասնզի Հայոց մեջ մատնիչներ կան, ինչպես որ մեր պատերազմին մեջ ալ գտնվեցան… Այսպես մատնությամբ Հայերը զիրար կենազրավ ընելե ետքը, եթե միայն Հայ մը մնա, այն ալ ինքզինքը պիտի մատնե, որպեսզի «Հայ եմ» ըսելով` աշխարհի առջև պարծենա… Հայերն ի քուն ենք իսկ մատնիչներն` արթուն…


ՆՈՐԱՅՐ.- Քիչ ատենեն գուցե Սեբաստացիք գույժ պիտի առնեն որ թշնամիք աշխարհավեր բանակավ Սեբաստիո վրա կը թափին։

ՁԱՅՆ ՄԸ.- Քաղաքացիք, արի՜ք, զենք առե՜ք։

ԱՄԵՆՔԸ.- (սարսափած) Ա՜հ... (լռություն):

ՎԱՂԵՆԱԿ.- Կը լսե՞ս, Նորայր։

ՁԱՅՆ ՄԸ.- Սեբաստացի՛ք, արի՛ք, զենք առե՜ք։

ՆՈՐԱՅՐ.- Վահրամ, գնա՛, շուտ հոս բեր այդ մարդը (Վահրամ կը մեկնի) քաջալերությո՜ւն… Դեռ այս դողդոջուն բազուկը կարող է սուր շարժել և թշնամյաց գլուխները թափել… Դեռ ողջ է Հայաստան, դեռ ողջ է հայրենասիրության ոգին։

ՆԱԶԵՆիԿ.- Ո՞վ երկինք, գթա՛ մեր վրա...

ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.- Մա՛յր իմ, ես ալ կը վախնամ։

ՎԱՂԵՆԱԿ.- Եկուր գիրկս, զավակս... մի՛ վախնար։

ՆՈՐԱՅՐ.- Քաջալերությո՜ւն, դուստր իմ, ողբալու ժամանակ չէ։