Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսիլ Զ




ՆՈՒՅՆՔ, ՎԱՀՐԱՄ, ԶԻՆՎՈՐ ՄԸ



ԶՐՆՎՈՐ.- Նորայր իշխանը կենդանի՞ և Սեբաստիո մե՜ջ... (զարմացած):

ՆՈՐԱՅՐ.- Խոսե՛, միթե նոր թշնամի՞ք կարշավեն Սեբաստիո վրա։

ԶԻՆՎՈՐ.- Այո՛, վեհա՛զն տեր, Լանկթիմուր Թաթարսաանի բռնավորը՝ Հայաստանը գրեթե հիմնահատակ ընելե հետո` սև ամպերու բանակով հոս կը սլանա սուրհ թևերով2):

ՆԱԶԵՆԻՔ.- Ո՜հ, միթե շատ մո՞տ են մեզ, Աստվա՜ ծ իմ...

ԶԻՆՎՈՐ.- Ո՛չ, վաղ առավոտյան դեմ հազիվ հոս կը հասնին։

ՆՈՐԱՅՐ.- Ուրեմն թող քաղքին բոլոր դռերը փակվին, ազնվականք և ռամիկք ամենքն ալ զենը առնեն... Իմաց տուր Սեբաստացվոք, թե Նորայր իր գերության շղթաներեն ազատելով իր հայրենիքը դարձեր է, իմաց տուր նաև բոլոր զորապետաց և զորաց, որ շուտով հիմա Նորայրի ապարանքը գան ժողովվին... Թող ամեն եկեղեցյաց զանգակները հնչվին՝ այս գույժը բոլոր քաղքին մեջ շուտով տարաձայնելու համար... Օ՜ն, ուրեմն տված պատվերներս փութով թող կատարվին, քա՛ջ հայկազն:

ԶԻՆՎՈՐ.- Անհոգ եղիր, վեհազն տեր, ջանք և կյանք հայրենյացս նվիրելու պատրաստ եմ ես։