Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար վերջին կայծակ մը պատրաստեր ես, զի՛ս զարկ, զի՛ս... Հայե՛ր, զիս ալ ձեր բանակին մեջ առեք, ես ալ սիրտ ու սուր ունիմ, կուզեմ մեռնիլ և արյունս Հայաստանի երակացը տալ (սուսերամերկ վազելու կըլլա).


Տեսիլ Գ
ՎԱՂԵՆԱԿ և ՆԱԶԵՆԻԿ

ՆԱԶԵՆԻԿ.— (հանկարծ դիմակավորելով և գրկելով) Ո՜հ, մեռնի՜լ կըսես, Վաղենակ...

ՎԱՂԵՆԱԿ.— Նազենիկ... Դու իմ գիրկս ես դարձյալ...
ՆԱԶԵՆԻԿ.— Այո՛, միշտ քու գիրկդ և ալ չի պիտի զատվիմ.... Ես ալ քեզի հետ պիտի մեռնիմ, քու քաղցր գրկացդ մեջ պիտի տամ վերջին շունչս...
ՎԱՂԵՆԱԿ.— Դու մեռնիս, նազենիկ, այսպես գեղեցիկ և երիտասարդ... Վա՜յ քեզ, գողտրիկ շուշան, քու գարնանդ մեջ խորշակ մը եղավ քեզի Վաղենակ, քու արևդ ծածկող սև ամպ մը եղավ իր սերը... Այնպես չէ՞, Նազենիկ... Ո՜հ կարծեմ կուլա՜ս... վասնզի ջերմ կաթիլներ կզգամ սրտիս վրա։
ՆԱԶԵՆԻԿ.— Այո՛, կուլամ, Վաղենակ, մի ցավալի վիճակին վրա կուլամ... Կողբամ Հայը, որ երբեք չի վայելեր ըտանեկան սեր և խաղաղություն... Մինչդեռ այս ժամուս
վարդենյաց մեջ մեկու մը գիրկը կը ժպտի, հետևյալ ժամուն սգալի նոճիի տակ նստած տխուր կորստյան մը վրա կուլա... Փոթորիկ մը դարձավ Հայաստան... Մեկ կողմեն
անողորմ թշնամին իր սուրը և մյուս կողմեն անհագ սովրիր սև թևերը տարածած` միշտ մա՜հ կսպառնան Հայոց...