Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յացքով զննում է անարդարություններով լի աշխարհը: Այն, ինչ տեսնամ և զգամ է կուսակրոն երգիչը, «գրված չէ որևէ մատյանում», այդ բոլորին «անտեղյակ է և աստված». բանաստեղծը հույս չունի, թե իր «երգաբանեալ» խոսքը կարող է խաղաղության բերել հայոց երկրին, ուստի այն պահում է «ի պատենի»՝ ապրելով խորը ողբերգություն: Նա տեսնում է աճող արհավիրքները, ցավերը հոսում են ամեն կողմից՝ «դաս-դաս», նա երերում է անհաստատ աղիների ոլորտում, «անղեկ, անառաջնորդ է», ուստի ելք չգտնելով՝ հարվածն ուղղում է իր դեմ, ծեծում է իր կուրծքը, անարդարությունների պատճառը տեսնելով իր անձի, հավատից շեղված, մոլորված մարդու, անհատի մեջ և աղերսում «վարդ» — աստծուն՝ օգնության հասնելու.

Ահա, գալով եղեալ եհաս, վարդ, վարդ,
Ցաւքն յամենուստ հոսեալ դաս-դաս, վարդ-վարդ,
Աղաղակաւ առ պաղատիմ, վարդ, վարդ,
Ողորմելով յօգնութիւն հաս, վարդ, վարդ...


Այս մրմունջների տակ աոկայծում Է այլակրոն և այլադավան թշնամիների դեմ 18-րդ դարի հայ բանաստեղծի սրտում կուտակված ատելության կրակը: Եթե ամուը պահվեր սուրբ հավատքը, եթե աշխարհային վայելքները չկուրացնեին մարդուն, եթե ներքին և արտաքին թշնամիների ոտնձգությունները դիմադրություն ստանային ժամանակին, եթե հավատարիմ մնայինք մեր նախնիների պատգամներին... ահա թե ինչ ենք կարդում այս երգերի նրա բնագրերում: Հավատացյալ բանաստեղծը, քննաբար նայելով իր անցած ուղան, ցավով խոստովանում է, որ չի կարողա-