Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

               Թէ ո՛չ վարի,
               Եւ ո՛չ բըրի,
               Բայց է բարի:


45


ՍԻՐՈՅ ԿՏԱԿ ԱՌ ԻՒՐՆ ՀԱՄԲԱԿ


Եթէ իցես այր մըտացի և մեծատոհմ խելօք, խորուկ,
Միյ հարցաներ բընաւ երբէք յոռի բանիւ դու զուստն ուրուք,
ԵԹԷ արքայ, եթէ իշխա՛ն, ծեր և ծառայ և կամ ըստրուկ,
Ի խօսելոյն և շարժմանէն բոլորովին բարքն յայտնի են:

Եթէ տեսցես ի խորդ և քուրձ ըզխըղճալի զոք ի մերոց,
Տարեալ հանգո գըթով մեծաւ ի սեփհական քումըդ ջերոց,
Ա՛ռ զօրհութիւնն լուսով ի քեզ, իբր ի սրբոց նախնի ծերոց,
Զի ի գըծուծ կերպարանացն ըսքանչելի վարքն յայտնի են:

Յամենայնի երախտագէտ լե՛ր սա բընաւս որչափ իցես,
Կամքըդ միայն բաւական է, թե չիցեն գոյք զոր չափիցես,
Ըզյոռութեան բանս ի մըտի մի՛ դիցես, թէ ի չափ իցես,
Զի, այսու միայն կատարելոց, ստանց բարեաց փառքն յայտնի են:

Ըզկենարարն անձանց մերոց ըզկերակուրն հոգետեսակ,
Միշտ խոկալով ի միտ առցուք, թէ ո՞յք եղեն նախահոգակ,
Զայնըս պատուոյ արժան վարկցուք, որք են բարեաց մեր հեղինակ,
Յորոց միջի փառաւորեալ՝ մեծավաստակ հարքն յայտնի են: