Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զգեղեցկութիւն անապատիս եկեր հուր, ընդ վայր և զուր,
Գոլով անշքէջ յար բորբոքի վառվառի:

Անկեալ չարեօք կամ լար ի մահիճս ախտից, հարեալ ի լախտից,
Օր աւուր ինձ բաժակ մահու կարկառի.

Ի վիշապէ միոյն անձն իմ ըմբըռնի, գոլովն յոյժ բըռնի,
Յորոյ ահէն բոլոր անձն իմ սարսըռի:


82


ՍԱԿԱԻՈԻԿ ԻՆՁ ԽՐԱՏ՝ ԱՌ ԱՆՁՆ ԻԻՐ ԱՊԻՐԱՏ


Չի՜ք համ ի բանս երկարագոյնս,
Թէ լաւ, թէ վատ՝ քիչն անոյշ է,
Սիրելի է միակ որդին,
Թէև վարատ՝ քիչն անոյշ է:

Մինչ ճանապարհ՛ն է յոյժ հեռի,
Անդ ուղևորք սակաւք գընան,
Աստ ո՛չ է հաճ քեզ յարացոյց,
Մինչ զայն գիտես դու ըստ ինքեան:

Ծիծաղ կամ լաց և այլ ինչ բան,
Լըրիւ, բոլորքն յայս կայանան,
Եթէ քարոզ, և եթէ դաս,
Եւ կամ խըրատ՝ քիչն անոյշ է: