Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զօրէնս արարչին,
Զնորն և զառաջին,
Քև մեզ աւանդեն՝
Ծընօղք մեր վերջին:

Հացիւ հաճարոյ,
Խայծիւ բանջարոյ,
Զմեզ որսաս ի կեանս՝
Կարթիւ հանճարոյ:


64


ԶԼԵԶՈԻՈՅ ՄԵՐՈԻՄ


է՛ սուրբ թարգման, ներկուռ բանից քաջահմուտ,
Ոլոր-մոլոր բարառնութեանց ճամկօղ բըրուտ,
Առ արշաւանս համայն խօսից ես անկարօտ,
Իբրու հեղեղ, յոյժ հըզօրեղ, անխոչ, անխութ:

Ի ծանրութեանց բեռնաթափեալ՝ հանգըստանամք,
Առաջնորդեալք ի քէն առ լոյս՝ իմաստնանանք,
Զփափագելին դրժուարընկալ՝ քև ըստանամք,
Նո՜ր առաւօտ, նո՜ր տարեմուտ, գարնանամուտ:

Զի մինչ արքայն ճըշդիւ խնդրեաց ի հանդիսին՝
Յըղել ինքեան զմասըն զոհին զլաւն և գյոռին,
Ըզքեզ յըղեաց իմաստասէրն ըստ օրինին,
Չար և բարի, դառն և համեղ, շաքար նըշուտ: