Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նութիւնք մակացութեանց ստորագրին ներբողաբար» քնարական պոեմը հավասարապես արտահայտում են հայ և հույն ժողովուրդների ազատասիրական բաղձանքները: Երգիչը մեծ հույսեր է կապում Պոլսի ազատության հետ, դրա մեջ նա տեսնում է նաև հայության քաղաքական ազատական ելքը, ըստ նրա, մահ մեղական Թուրքիայի դեմ մղվող ամեն մի պայքար պայքար էր նաև նրա լծի տակ ընկած հայության համար, աստի խոսքն ուղղելով Պոլսին՝ բացականչում է.

Լոյս ծագեա ինձ՝ նըստելոյս ներ խաւարի...

Պետրոս Ղափանցու հայրենասիրությամբ ներքնապէս լեցուն վարդի և սոխակի քնարական այլաբանական երգերի մի զգալի մասը ունի զարմանալիորեն նրբաշեն սյուժետային գիծ-բովանդակաթյուն, որը սակայն զգացմունքների հեղեղի տակ մնում է անթափանցելի: Այլաբանաթյունը հիմնական ոճ դարձնելու հետ, ձգտում է ազատվել նրա փականներից: Նա ստեղծում է «Վարդի և սոխակի» երգերի մը նոր փունջ, որով բանալի է տալիս բացելու իր առաջին և երկրորդ խմբերի երգերի դռները: Այդ փունջը ներկայացնում են անվանապես ազգին, ժողովրդին, Կոստանդնուպոլսին նվիրված հայրենասիրական գործերը:

Պետրոս Ղափանցին վարդի և սոխակի երգերով ամբողջացնում է միջնադարում ստեղծված այդ բնույթի երգերի անցած ուղին՝ հասցնելով այն մի նոր աստիճանի: Վարդը՝ որպես հայրենիքի խորհրդանիշ, և սոխակը, որպես հայրենիքի ազատության երգչի խորհրդանիշ, բանաստեղծության մեջ բերում է Պետրոս Ղափանցին: Նրանից հետո այս երևույթը արտահայտություն է ստանամ 18—19-րդ դարերի մի շարք բանաստեղծների մոտ՝ Գևորգ Խուբով, Հակոբ