Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արփիագեղ և ծովային՝
Մարգարիտ սէր իմ, մարգարիտ
Կայծ կարկեհան և դահանակ՝
Ճըշմարիտ սէր իմ, ճըշմարիտ:

Դու ամպ թեթև ըստ երգողին,
Լուսալի սէր իմ, լուսալի,
Անձրևածին և ցողահոս՝
Սքանչելի սէր իմ, սքանչելի:

Հարսն անարատ և թագուհի՝
Երկնաւոր սէր իմ, երկնաւոր.
Եւ մարմնեղէն սուրբ սերովբէ՝
Ահաւոր սէր իմ, ահաւոր:

Իմանալի սափոր ոսկի՝
Ցանկալի սէր իմ, ցանկալի.
Ի քեզ լըցեալ սուրբ մանանայն՝
Կենդանի սէր իմ, կենդանի:

Թշուառապէս կորացելոյս՝
Ողորմեա, սէր իմ, ողորմեա՛.
Իբրև ըզմայր յոյժ ողորմած՝
Ա՛յց արա, սէր իմ, ա՛յց արա: