Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըստ Թեոդիկի Պ. Ղափանցու «Երգարանը», տպագրվել Է երկրորդ անգամ, նաև 1773 թվականին. «...մահեն 11 տարի առաջ, իր քերթուածներու տպագրվելը երկիցս տեսնելով» («Ամէնուն տարեցոյց», 1015, էջ 10):

Մեզ չհաջողվեց պարզել այս փաստի հավաստիությունը: Բանասէրները՝ Լեոն և այլք, ձեռքի տակ չեն ունեցել Պ. Ղափանցու տպագիր «Երգարանը», այլապես նրանք չէին կարող վարդի ու սոխակի երգերը դիտել իբրև հոգեշահ սիրո երգեր:

Երբ մենք խոսում ենք Պ. Ղափանցու ազատախոհ երգերի մասին, հիշում ենք 13—14-րդ դարերի ազատասէր երգչին՝ Ֆրիկին: Սակայն ժամանակներն այլ են, հանգամանքներն՝ այլ: Ֆրիկի մոտ ուժեղ է սոցիալական բողոքի շեշտը.

Հիմիկ դըժարեց բաներըս,
Որ թաթարն եղաւ թագաւոր.
Զըրկեց զամենայն աշխարհս,
Ու գողերն եղիր մեծաւոր:

(Ֆրիկ, Բանաստեղծություններ, Երեան, 1941, էջ 117):

Բայց, այնուամենայնիվ, Ֆրիկը հuամակերպվում է, զղջում:

Պ. Ղափանցու լավագույն երգերում առաջնայինը հայ ժողովրդի և հայ եկեղեցու քաղաքական ազատության խնդիրն է, հայկական պետականութիւն վերստեղծելու հարցը:

Իրենց կրոնաքաղաքական, ազատասիրական մտայնությամբ Պ. Ղափանցու քնարերգության վրա առավել որոշակի կարող էին ներգործել 13-ից 14-քդ դարերի նշանավոր բանաստեղծներ Ստեփանոս Օրբելյանը և Խաչատուբ Կեչառեցին:

Անշուշտ 10—18-րդ դարերից մեզ հասած կբոնա-հայրենասիրական, պատմա-հայրենասիրական, այլաբանական կամ ոչ այլաբանական չափածո երկեր շատ ունենք: Պ. Ղափանցին սոսկ քնարական երգի, հայրենասիրական լիրիկական բանաստեղծության նշանավոր դեմքերից է: