Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՎ ԻՄ ԱԶՆԻՒ, ԸԶԿԵՆՑԱՂՈՅՍ Թէ ՀԱՐՑԱՆԵՍ

Խորագիր՝ «Դարձեալ և ազգն իւր սիրելի», (Ո՛վ իմ ազնիւ» այսինքն՝ ով իմ ընտիր, սիրելի, պատվական ազգ: Հիշեցնում է Խ. Աբովյանին՝ «Իմ սիրելի ազգ», «Իմ ինտիր... սիրեկան ազգ»:

Այս երգում, ինչպես և Կոստանդնուպոլսին և ազգին նվիրված նախորդ երգերում, կան տողեր, մտքեր, որոնք ուղղակիորեն հիշեցնում են Պաղտասար Դպրի «Ի նընջմանէդ» բանաստեղծութիւնը: Պ. Ղափանցին ճիշտ է հասկացել իր գրչակից-ժամանակակցին, և դրական ուսուցչին: Նա իր տաղերում, մտածված ձևով, օգտագործում է Պաղտասար Դպրի «Ի նընջմանէդ» հայրենասիրական երգից առանձին տողեր ու մտքեր և կողմնորոշում ընթերցողին:

Պ. Ղափանցին օգնում է մեզ, մերժելու բանասերներից ոմանց այն ենթադրությունը, թե Պաղտասար Դպրի «Ի նընջմանէդը» սիրո երդ է՝ գրված իր կնոջ մահվան առիթով: Պաղտասար Դպիրը ունեցել է երկու որդի՝ Արսեն, որ ծնվել է 1715 թվ. և Անտոն, որ ծնվել է 1720 թվ., իսկ «ի նընջմանէդ» երգը Պ. Դպիրը գրել է 1708 թվ. 23 տարեկան հասակում, երբ, հավանաբար, դեռ ամուսնացած չէր:

«Երգարանում» 5-րդ տան չորրորդ տողում՝ «տարին բոլորի» փոխարեն՝ «դարըն բոլոր»: Դա հավանաբար վրիպակ չէ:

Բանաստեղծության վերջին քառատողում հայտնի է դառնում նաև երգի դրության ժամանակը՝ ՀԱԶԱՐ ԻՄԱ (1772 թ.): Պ. Ղափանցին շուրջ 70 տարեկան հասակում է գրել այս բանաստեղծությունը:

Պահպանվում է նաև մի շարք ձեռագրերում: Գրչական միջամտությունները ակնառու են ձեռ. № 6440, թերթ 24ա—բ, 19-րդ դար: Խորագիր՝ Տաղ սիրոյ, 7 տուն (տները երեքտողանոց): Ձեռ. № 7702, թերթ 51 բ, 52ա, 1881 թ.: Խորագիր՝ Տաղ սիրոյ: Պահպանվում են նախորդ ձեռագրի (№ 6440) առաջին և երկրորդ տները՝ որոշ փոփոխություններով: