Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պանվում Է նաև մի շարք ձեռագրերում, որոշ փոփոխականներով. № 5954 ձեռագրում (թերթ 65ա, 18—19-րդ դարեր), Խորագիր՝ չիք: Վերջին երեք տան փոխարեն՝ պահպանվում Է վերափոխված տեսքով հետևյալ երկու տունը.

Ո՜հ, թագաւորես վերայ ծաղկանց,
Ո՛վ սիրուն վարդ, արի՛ իմ, ո՛վ սիրուն վարդ,
Զիս արթնացո անկեալ քընոյս՝
Հո՛տ սիրով, հոտ, հո՛տ սիրով, հոտ,
Հո՛տ, հո՛տ, հո՛տ:

Ո՜հ, բլբուլն եկեալ նստէր վարդին,
Երանէր, արի, սէր իմ, երանէր,
Գիշեր ի զոր արթուն ձայնէր՝
Վարդ սիրով, վարդ, վա՛րդ սիրով, վարդ,
Վա՛րդ, վա՛րդ, վա՛րդ:


10

ԼՈԻՍԱԲԵՐ ՑԸՐՕՆՔՆ ԻՄ ՎԱՐԴԻ

Խորագիր՝ «Զպտղաբերութենէ բարի գործոց և զփոյթ սպառեցմանէ նորին»: Բանաստեղծական կրկնակային տողերին՝

Մի՛ թափիր, վարդ.
Մի՛ թափիր, արդ...

(այլևայլ տարբերակներով) հանդիպում ենք ժողովրդական և աշուդական մի շարք բանաստեղծականներուն, (տես Աս. Մնացականյան, «Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր», Երևան, 1956, էջ 498—503):

Արժանահիշատակ հայագետ Աս. Մնացականյանը, իրավամբ, դրանց անվանում է ո՛չ «կայան», «թափառող» կրկնակներ (նույն տեղում, էջ 97):

Պ. Ղափանցուն, անշուշտ, ծանոթ են եղել «Առաւօտուն քամին ելէր՝