Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մաղէ զիս» ժողովրդական տարածված երգի առանձին տարբերակներ: Այսպես. օբինակ՝

Առաւօտուն քամին ելէր՝ մաղէ զիս,
Քո սէրն ինձի կրակ եղէր՝ դաղէ զիս,
Երբ մեռանիմ՝ տար, քո ձեռօք թաղե զիս.
Մի՛ թափիր, վարդ, մի՛ բացուիր, վարդ,
Ես ղարիպ եմ, չունիմ աշխարհ, երամ, հա՜յ:

(«Հայ. միջ. ժող. երգեր», էջ 156):


Կրկնակը հիշեցնում է նաև Խաչատուր Տաղասացի (18-րդ դար) «Ի մայիսի տասն և հնգին» սկզբնատողով երգի ձեռագրային տարբերակներից մեկը.

Ի մայիսի տասն և հնգին
Գալ ժամանակն պիւլպիւլին,
Ազնիւ-ազնիւ, ետես պայծառ վարդին ազնիւ.
Ազնիւ, ազնին, ի տես պայծառ նորին ազնիւ,
Խաղաղաձայն պիւլպիւլն երգէ, ի դէմս վարդին աղաղակէ,
Ասի ձայնիւ՝ մի՛ թափիր, վարդ,
Թող հոտոտէ քեզ ամեն մարդ...

(Մատենադարան, ձեռ. № 8088, թերթ 41 բ):


11

Ի ՀՐՈՑ ՍԻՐՈՅԴ ՎԱՌԵԱԼ ՀՈԳԻՍ՝ ՎԱՌԻ ԵԻ Ո՛Չ ՀՈՎԱՆԱՍ

Խորագիրը՝ «Զվարդէ իմանալւոյ» պետք է հասկանալ՝ իմանալի, աննյութական վարդի մասին, այսինքն՝ ո՛չ վարդ-առարկայի, այլ վարդ- հայրենիքի մասին: Այս և նախորդ այլաբանական երգերում՝ «Վարդը» հարյենիքն է, «Վարդի թերթերի ցրոնքը»՝ աշխարհասփյուռ հայերը...