Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Երգարանում» բանաստեղծությանը հաջորդող երկտողյակը՝

Ի մէջ փոքում ժամանակի և սըղոց,
Թողեալ ըզսեր լեզուաւդ եղեր մեզ սըղոց,—

Ներքին թելերով կապվում է բանաստեղծութեան հետ: Բանաստեղծը քննադատում է հայբենիքի ծանր վիճակի նկատմամբ անտարբեր և չարալեզու մարդկանց: Բանաստեղծութեան 5-րդ տունը այն բանալին է, որով բացվում է երկտողյակի դուռը և հաղորդակցութիւնն ստեղծվում է նրանց միջև:

«Երգարանում» Պ. Ղափանցու բնութեան այլաբանական այս և նման երգերին մեկընդմեջ հաջորդում են կրոնական և ապա ազգին, հայրենիքին անվանապես նվիրված երգերը: Պ. Ղափանցու վարդի և սոխակի աշխարհիկ, այլաբանական, ազատախոհ, այսօրինակ բանաստեղծութեունները թույլ են տալիս մտածելու, որ Պաղտասար Դպրի «Վարանելով, վարանելով մոլար դեգերիմ, աւա՜ղ» սկսվածքով բանաստեղծությունը և նրա նման շատերը, սոսկ սիրո երգեր չեն:

Խ. Աբովյանը Պ. Ղափանցու այս երգի եղանակով է հորինել իր «Մշտահարուստ ծով գիտութեան», «Ի գրել իմում զայս սկզբան» և «Սիրոյդ նշմար, ո՛վ նազելի» սկզբնատղերով բանաստեղծությունները: Դրանց վրա նշմարելի է Պ. Ղափանցու հայբենիքի և բնության երգերի հեռավոր ազդեցությունը:


12

ԱՍԱՑԷՔ ԱՐՏՈԻՏԻՆ՝ ԶԹԵԻՍ ԻԻՐ ՎԱՌԵՍՑԷ

Խորագիրը՝ «Սուգ լուսնահաւոյն զվարդէ ի յերկար խօթութեան իւրում». մեծ իմաստ ունի. բանաստեղծը սգում է իր վարդ-հայբենիքի հիվանդության համար, այսինքն՝ հայրենիքը նեղ, ճակատագրական վիճակի, ձախորդ հանգամանքների մեջ տեսնելու պատճառով...

«Լուսնահաւ» («լուսինեակ») նշանակում է՝ սոխակ: Պ. Ղափանցին իր երգերում օգտսւգործում է և՛ բլբուլ, սոխակ, և երգնեակ, և՛ լուսնանաւ: