Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի հընչել հողմոց սաստկագին,
Ուշաթափիմ ամենևին,
Ոստնում թագչիմ առ թուփ վարդին,
Եւ լամ անդրէն յո՜յժ ցաւագին.
          Վա՛րդ, զուա՛րթ,
          Չքնաղ, փառազարդ՝
          Դո՜ւ աննըման ամենևին:

Ի մէջ ծաղկանց դու գովելի,
Ներ հաւուց եմ ես խըղճալի,
Գոչեմ առ քեզ արտասուալի,
Մինչ կեանքս անցեալ վըճարիցի.
          Վա՛րդ, զուա՛րթ,
          Չքնաղ, փառազարդ՝
          Դո՜ւ աննըման ամենևին:

Համբուրելով ո՜չ լիանամ,
Ողբա՜մ, սըգա՜մ և թալկանամ,
Տեսեալ ըզքեզ՝ ո՜յժ ըստանամ,
Դարձեալ անդէն և զօրանամ.
          Վա՛րդ, զուա՛րթ,
          Չքնաղ, փառազարդ՝
          Դո՜ւ աննըման ամենևին: