Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

            Մատի՜ր առ իս,
            Մի՜տ դիր բանիս,
            Եւ հայեա՜ց յիս,
            Տե՛ս, թէ զիա՜րդ կիզանիմ:

Տերևաթափ սաստիկ հողմըն մինչ գայ առ քեզ հասանի,
Ի յերկիւղէ բոլոր անձն իմ զարհուրեցեալ սասանի,
Ցաւքն յամենուստ ի վերայ իմ տեղայ, որպէս հոսանքս
        Ի՜մ աննըման վա՜րդ, վա՜րդ,
        Պարծանք գարնան, վա՜րդ, վա՜րդ.
            Մատի՜ր առ իս,
            Մի՜տ դիր բանիս,
            Եւ հայեա՜ց յիս,
            Տե՜ս, թէ զիա՜րդ կիզանիմ:

12


ՍՈԻԳ ԼՈԻՍՆԱՀԱԻՈՑՆ ԶՎԱՐԴԷ


Ի ՅԵՐԿԱՐ ԽՕԹՈԻԹԵԱՆ ԻԻՐՈԻՄ


Ասացէ՜ք արտուտին՝ գրես իւր վառեսցէ,
Եւ գուժկան բօրատար վարդին առեսցէ,
Լիապէս ըզցաւս իմ երթեալ ճառեսցէ.
        Ահա՜, նըւաղիմ և շընչաքաղիմ,
        Անկեալ հոգեվար՝ ի յերկիր թաղիմ:

Մինչդեռ եղանակն իսկ հով է և բաց է,
Կարօտո՜վ, կարօտո՜վ, զողջոյնս իմ տացէ,
Զայս վասն իմ ասասցէ՝ թե միշտ ի լաց է.