Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիրտըս փութայ ի սուգ ւ ի լաց մըտանէ,
Եւ ժամ առ ժամ յոյսն յինքենէ հատանէ,
Հայցէ ըզքեզ և ո՜չ երբէք գըտանէ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Գարունն էանց, ես քեզ կարօտ մընացի,
Այրիմ, տապիմ, որպէս ի հուր հընոցի,
Քեզ, շատ օրեր, ես ի ձեռաց գընացի.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Արտասուագետ, լացահեղեղ կառաչմամբ,
Բարձրակական, մեծահեծեծ հառաչմամբ
Անկեալ յերկիր՝ միշտ պաղատիմ աղաչմամբ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Զերգըս սըգոյ, սիրտըս լեզուիս կարկառէ,
Բերանս ուսեալ, զօր ամենայն բարբառէ,
Սէրդ ըզհոգիս՝ իբրու հըրով վառվառէ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Ոմանք ոսկւոյ, ոմանք պատուոյ անդադար,
Ըզսէրս իւրեանց տան նոցա, յոր ըղձան, յա՜ր,
Իսկ իս՝ միայն՝ քում թերթիցդ եմ սիրահար.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: