Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էցէ՞ արդեօք, եթէ տեսից փայլեցեալ,
Կարմիր գունով, անոյշ հոտով այլեցեալ,
Նաև գերիս՝ գեղով քոյով զմայլեցեալ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կար՛միր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Գեղըդ նըման արեգական վառվառի,
Ի մէջ ծաղկանց՝ գէտ մարգարիտ շարշարի,
Լո՜յս ծագեա ինձ՝ նըստելոյս ներ խաւարի.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Ա՜րդ, կիսամեռ անկեալ դընիմ անբարբառ,
Եւ եմ, ահա՜, ես մերձ ի մահ հոգեվար,
Զիս բժըշկել ո՜չ ոք կարէ, ե՜մ անճար.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Ա՜խ ու վախով զօրս անցուցի ներ սըգոյ,
Կեանք իմ լըքալ, անց և գընաց գէտ փըքոյ,
Անկայ, ահա՛, ես ի փառաց և շըքոյ.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Ճանապարհս է խիստ մանէման ոլորուն,
Ցաքուտ, փըշուտ, յո՜յժ մացառուտ մոլորուն,
Վախիմ՝ մընամ կարօտ գեղոյդ բոլորոն.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: