Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թուխպ և մըշուշ շըրջապատեալ ժողովին,
Սարերն ամէն չանկակալեալ լընանին,
Քեզ ցօղ ու շաղ՝ այգուն-այգուն պատրաստին.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գնղըդ նըման արեգական վառվառման:

Անո՜ւշ-անո՜ւշ պաղուկ ջըրեըն աղբերաց,
Թևօք բարձեալ, բերեմ առ քեզ ի լերանց,
Ցանե՜մ, ցօղե՜մ քոյդ թըփերուդ եզերաց.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Գիշերն էանց, զիւր շամանդաղն եզերեաց,
Եւ արուսէակն ճառագայթեալ յառաջեաց,
Արտասուքս իմ, ա՜րդ, ծովացեալ զիս ծածկեաց.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Ի կարօտոյ՝ կեանք իմ արար աւարի,
Սըգով սիրտ իմ խարի ի խոր խաւարի,
Փափագանօք և երկիւղիւ շիւարի:
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման:

Փշուր-փըշուր մանրիկ բերքերդ ի տափի,
Տեսանելով անձն իմ ի խելաց թափի,
Կարօտով քով մաշի և միշտ տապտապի.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: