Jump to content

Էջ:Qur'an in Armenian, Ղուրան (1909).djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց համար, թէ՛ նրանց երկիւղ տաս թէ՛ նրանց երկիւղ չը տաս, չեն հաւատայ։
6. Աստուած նրանց սրտերի վրայ կնիք է դրել, նաեւ նրանց լսելիքի վրայ, ու նրանց տեսանելիքների վրայ ծածկոց կայ ու նրանց համար մեծ տանջանք կայ։
7. Եւ կան մարդկանցից որ ասում են, «մենք հաւատում ենք Աստուծուն ու վերջին օրւան», բայց նրանք չեն հաւատում։
8. Նրանք խաբում են Աստուծուն ու նրանց որ հաւատում են, բայց նրանք միայն իրանց անձերն են խաբում ու չեն հասկանում։
9. Նրանց սրտերումը ախտ կայ․ ուրեմն Աստուած էլ նրանց աւելացնում է ախտը եւ նրանց համար ցաւալի տանջանք կայ նրա համար որ սուտ են ասում։
10. Եւ երբ նրանց ասւում է, թէ երկրի մէջ ապականութիւն մի՛ գործէք․ ասում են, «մենք միմիայն առաքինութիւն անողներ ենք»։
11. Ահա՛ նրանք ապականիչներ են, բայց չեն հասկանում։
12. Եւ երբ նրանց ասւում է, թէ «հաւատացէք ինչպէս մարդիկը հաւատում են»․ ասում են «արդեօ՞ք հաւատանք ինչպէս որ յիմարներն են հաւատում»։ Ահա՛ իրանք են յիմարները, բայց չը գիտեն։
13. Եւ երբ հանդիպում են հաւատացողներին, ասում են, «մենք հաւատում ենք»․ բայց երբ առանձնանում են իրանց սատանաների մօտ, ասում են․ «մենք ձեզ հետ ենք, մենք միայն ծաղր ենք անում»։
14. Աստուած ծաղր է անում նրանց եւ շարունակ պահում է նրանց իրանց ապստամբութեան մէջ շըփոթւած։
15. Նրանք են որ ուղիղ առաջնորդութիւնը տալով ծախու առել են մոլորութիւնը․ բայց իրանց առուտուրը օգուտ չէ բերել, եւ իրանք չեն առաջնորդւել։
16. Նրանց օրինակը նման է նրան, որ կրակ վառեց, եւ երբ լուսաւորեց նրա չորս կողմը։ Աստուած