հանգեցրեց նրանց լոյսը եւ թողեց նրանց խաւարի մէջ, որ չը տեսնեն։
17․ Խո՜ւլ, հա՜մր, կո՜յր, եւ նրանք ետ չեն դառնում։
18․ Կամ ինչպէս մի փոթորիկ երկնքից որի մէջ խաւար եւ որոտմունք եւ կայծակ կայ։ Նրանք մրրկի պատճառով մահից վախենալով իրանց մատերը իրանց ականջների մէջ են կոխում, բայց շրջապատում է անհաւատներին։
19․ Քիչ է մնում որ փայլատակմունքը նրանց աչքի լոյսը տանի․ ամեն անգամ որ փայլատակում է նրանց համար, նրանում գնում են, եւ երբ նրանց վրայ մթնում է կանգնում են։ Եւ եթէ Աստուած ուզէր, կառնէր նրանց լսելքը եւ տեսնելիքը, որովհետեւ Աստուած ամենակարող է։ Ո՛վ մարդի՜կ՝ պաշտեցէք ձեր Տիրոջը որ ձեզ եւ ձեզնից առաջ «եղածներին» ստեղծել է որ եկիւղած լինէք։
20․ Նա է որ երկինքը ձեզ համար անկողին է շինել եւ երկինքը շինութիւն, եւ երկնքիցը ջուր է իջեցրել եւ նրանով պտուղները հանել, որ ձեզ համար սնունդ լինի։ Ուստի Աստուծուն նմանութիւններ մի շինէք, որովհետեւ դուք գիտէք։
21․ Եւ եթէ դուք կասկած ունէք այն բանի վրայ, որ մենք վար ենք իջեցրել մի ծառային, ուրեմն դուք էլ նրա նման մի սուրէ բերէք եւ կանչեցէք բացի Աստուածանից ձեր վկաներին, եթէ ճշմարիտ էք։
22․ Բայց եթէ չ'անէք, եւ չէք էլ անի, ուրեմն վախեցէք այն կրակիցը, որի վառելիքը մարդիկն են եւ քարերը, պատրաստւած անհաւատների համար․
23․ Եւ աւետիք տուր նրանց որ հաւատում եւ բարի գործեր են անում, թէ նրանց համար դրախտներ կան որոնց տակովը գետեր են հոսում։ Ամեն անգամ երբ նրանցից մի պտուղով կերակրւում են իբրեւ կերակուր, ասում են «սա այն է որ առաջ էլ սրանով կերակրւում էինք», եւ նրանց նմանը տրւում է նրանց․
Էջ:Qur'an in Armenian, Ղուրան (1909).djvu/5
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է