Jump to content

Էջ:Qur'an in Armenian, Ղուրան (1909).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եւ նրանց համար նրանցում մաքուր կնիկներ կան, եւ նրանք յաւիտեան նրանց մէջ կը մնան։
24․ Իրաւ Աստուած չի ամաչի, որ մժեղ եւ նրանից վեր մի բան իբրեւ առակ բերէ։ Իսկ նրանք որ հւատում են, գիտեն, որ անհաւատ են, ասում են՝ «ի՞նչ է ուզում Աստուած այս առակով»։ Նա նրանով ատերին մոլորեցնում եւ նրանով շատերին էլ ուղիղ առաջնորդում է։ Սակայն նա նրանով միմիայն չարագործներին է մոլորեցնում։
25․ Նրանք, որ Աստուծոյ ուխտը դրժում են նրա պայմանից յետոյ, ու կտրում են ինչ որ Աստուած պատւիրել է որ նրանով կապեն եւ երկրի մէջ ապականութիւն են գործում․ նրանք են վնասւողները։
26․ Դուք ի՜նչպէս էք Աստուծուն ուրանում, մինչդեռ դուք մեռած էիք եւ նա ձեզ կենդանացրեց յետոյ ձեզ պիտի մեռցնէ յետոյ կենդանացնէ․ յետոյ նրան պիտի դառնաք։
27․ Նա է, որ երկրի վրայ եղածը բոլորը ձեզ համար ստեղծեց ու յետոյ երկնքի վրայ հաստատւեց, ու շինեց եօթը երկինքը ու նա գիտէ ամեն բան։
28․ Եւ երբ քո Տէրն ասաց հրեշտակներին թէ «ես երկրի վրայ մի փոխանորդ եմ շինում»․ նրանք ասացին, «նրա վրայ կը շինես արդեպ՞ք նրան որ նրանում ապականութիւն անէ ու աիւն թափէ մինչդեռ մենք քո օրհնութիւնն ենք երգում ու քեզ սուրբ փառաւորում»։ Նա էլ ասաց, «ես գիտեմ այն, որ դուք չը գիտէք»։
29․ Եւ նա սովորեցրեց Ադամին բոլոր անունները, յետոյ ներկայացրեց նրանց հրեշտակներին ու ասաց, «ինձ իմացրէ՛ք սրանց անունները եթէ ճշմարիտ էք»։
30․ Նրանք էլ ասացին, «Սուրբ ես, մենք գիտութիւն չ'ունենք բացի նրանից, որ դու մեզ սովորեցրիր, ահա՛ դու ես գիտունը իմաստունը»։
31․ Նա ասաց, «ո՛վ Ադամ, սրանց իմացրու նրանց