Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կռվում են միմյանց հետ այն անպատվության համար, որ նշանադրված աղջիկը մերժվեցավ։

Զումշուդի և Սալիհայի սիրո մեջ հեղինակը կամենում է արտահայտել այն միտքը, թե ամուսնական երջանկությունը կայանում է ոչ թե նրա մեջ, որ մի իշխանազն երիաասարդ ընտրում է իր կենակից մի օրիորդ, նույնպես իշխանական ծագումից, այլ ամուսնությունը կարող է բախտավոր լինել և այն ժամանակ, երբ օրիորդը ընտրվում է ստոր ծագումից, միայն թե ամուսնացու զույգը կապված լիներ ճշմարիտ սիրով: Սալիհան հասարակ հովիվի աղջիկ է, բայց հազիվ թե կարելի է երևակայել էլ մի այնպիսի անկեղծ, բոցավառ սեր, որ անապատների այդ անմեղ դուստրը ուներ դեպի Ջումշուդը։

Ընտրելով իր հերոսի, Զումշուդի, համար ամուսին Սալիհային, որը ծագումով թուրք էր և կրոնով մահմեդական, հեղինակը, կարծես, այդ օրինակով ցանկանում է խրատ տալ հայերին, թե ոչ միայն պետք չէ խորշել այլադավններից կամ այլազդիներից, այլ ընդհակառակն, աննպատակ չէր լինի ամուսնանալ այլասեռ այլակրոն հարևան ցեղերի աղջիկների հետ, և նրանց քրիստոնեություն ընդունել տալով, հայացնել։ Սալիհան նույնպես քրիստոնեություն ընդունեց և հայացավ։

Ավելի խորին խորհուրդ թաքնված է Զումշուդի դաստիարակության մեջ։

Զուբովի հերոսի, Զումշուդի, հայրենիքը շրջապատված է մի կիսավայրենի ցեղով, որպես էին ջուանշիրցիները։ Այլ ժողովուրդը հովվական պարզ կյանք է վարում, ապրում է իր անասուններով և ավազակությամբ։ Նա քաջ է, պատերազմասեր է, գիտե կռվելու արհեստը և վտանգ է սպառնում Զումշուդի հայրենիքին։ Նրանց հետ մրցելու, նրանց հարձակումներից, ասպատակություններից անվտանգ պահպանվելու համար պետք է ունենալ նույն լավ հատկությունները, որ նրանց առավելություններն են կազմում, այսինքն՝ լինել նրանց նման քաջ, ճարպիկ և վարժ կռվի գործի մեջ։ Հենց այդ դիտավորությամբ Վարանդայի իշխան Մելիք. Շահնազարյանը իր եղբորորդի Զումշուդին չորս տարվա ժամանակով ուղարկում է ջուանշիրցիների մոտ, ուսումնասիրելու նրանց կենցաղավարության պայմանները, սովորելու նրանց ճարպկությունները ձիավարության և զինաշարժության մեջ։ Ղարաբաղի հայոց մելիքները ներկայանում են Զուբովի վեպի մեջ իբրև քաջ, խստաբարո և չափազանց վեհանձն մարդիկ