Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ. Հայկունին այն միտքն է հայտնում, որ փողը ոչ միայն հրապուրում է, այլ մինչև անգամ անբարոյականացնում է գրողին։ Գուցե պ. Հայկունին փողի համար ամեն բան կաներ, բայց ճշմարիտ տաղանդը երբեք չէ կաշառվում։ Եվրոպական լավ գրողները մեծ փողեր են ստանում, բայց դրանից նրանց աշխատությունները ամենևին չեն վատանում։ Նույնիսկ Լուգովիկոսին շրջապատողները գիտե պ. Հայկունին, թե ովքեր էին,— Ռասին, Բուալո, Մոլիեր, Լաֆոնտեն, Ֆենելոն, Բոսուե,— մարդիկը չփչացան իրանց մեկենասից օգնություններ ընդունելուց։

Ազգերի գրականության մեջ եղել են ժամանակներ, երբ մեկենասներն ևս իրանց օգտավետ ազդեցությունն են ունեցել։ Այդ այն ժամանակներում է լինում, երբ գրականությեւնը դեռ նոր էր սկսել ծաղկել, երբ ընթերցանությունը դեռ ժողովրդի պահանջ չէ դարձել, որ հեղինակների գրքերը վաճառվեին և նրանք իրանց սեփական արդյունքով կարողանային շարունակել իրանց աշխատությունը։ Բայց երբ ընթերցանությունը ժողովրդի պահանջ է դառնում, մեկենասների կարևորությունը ինքնըստինքյան ոչնչանում է։ Ծիծաղելի կլինեին այժմ մեկենասները Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, ուր հեղինակների աշխատության դեռ թանաքը շցամաքած, հայտնվում է գրավաճառը, և հազարներ է առաջարկում տպագրության իրավունքը գնելու համար։ Բայց մի ժամանակ այդ երկրներում մեծ բարերարություն էին անում մեկենասները։

Մեր գրականությունը դեռ այն շրջանի մեջն է, որ գիրքը ընթերցանությունը պահանջ չէ դարձել։ Գրողները բոլորովին աղքատ մարդիկ են, ինչո՞վ կարող են տպագրել իրանց աշխատությունները, եթե նրանց օգնողներ չլինեն։ Բախտավոր պետք է Համարի իրան այն հեղինակը, եթե դուրս կբերի տպագրության ծախքը: Բայց ինչո՞վ պետք է ապրե նա: Չէ՞ որ պետք է միջոց տալ նրան գործելու։ Եվ եթե այդ անում է հասարակությունը, անպատճառ պետք է անեն մասնավոր մարդիկ, եթե ցանկանում են, որ ընթերցանությունը տարածվի ժողովրդի մեջ։ տպագրության ծախքը հոգացել է գնդապետ Ա. Բ. Մելիք-Հայկազյանը։ Ամենայն համակրության արժանի է հարգելի պարոնի առատաձեռնությունը, որ նրա շնորհիվ մեր հասարակոթյունը ամեն տարի կարդում է մի քանի գրքեր։ Եթե պարոնիօրինակին հետևողներ շատ լինեին, մեր մանուկ գրականությունը