Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են նաև մի մի… Միլորդ, մի Ժ… օֆ, մի Կ…իչ, մի Դ…ի et tutti guanti»…


Դա մատնություն չէ՞:

Պ. Հայկունին ոչ միայն մեծ զրպարտություն է անում «Կայծերի» ու նրա հեղինակի վրա, այլև անխիղճ կերպով կասկած է հայտնում և ցենզուրայի վերաբերությամբ, որ թույլ է տվել հիշյալ վերպի տպագրությունը:

Վերոհիշյալ զրպարտություններով չբավականանալով, պ. Հայկունին, «Կայծերի» հեղինակին վնասելու համար, մի այլ մատնություն էլ է անում: Նա ասում է, որ «Կայծերի» հեղինակը շատ է կարդացել Չերնիշևսկու ռոմանը և իր վեպերը գրում է նրա ազդեցության ներքո:— «Ինչպես, ավելացնում է նա, մի ժամանակ «Խենթում», ուր Չերնիշևսկու Վերա Պավլովնայի երազը իրա Վարդանի բերանն էր դնում»:

Պ. Հայկունին պետք է լավ հայտնի լինի, որ Չերնիշևսկու հիշյալ գիրքը Ռուսաստանում արգելված է և հեղինակը անհայտության մեջ է ապրում: Պ. Հայկունին այն ևս գիտե, որ Րաֆիի վեպերը տպվել են Թիֆլիսում, ցենզուրայի թույլտվությամբ: Որրեմն ցենզուրան ինչպես թույլ կտար նրանց հրատարակությունը, եթե նկատելու լիներ նրանց մեջ վնասակար գաղափարներ և մանավանդ Չերնիշևսկու գրքին հետևողություն: Ի՞նչ նպատակ ունի պարոնը, որ մեր անմեղ գրականության վրա տարածում է այս տեսակ կասկածներ:

Երևում է պ. Հայկունին այս տեսակ կասկածներ տարածում է այն նպատակով միայն, որ Րաֆֆիի վեպերի վաճառումը արգելվի: Նրա նենգավորությունը պարզ երևում է հետևյալ դեպքում: Ամենքին հայտնի է, որ «Կայծերի» երկրորդ հատորը դեռ լույս տեսած չէ. նրա բովանդակությունը դեռ ոչ ոքին հայտնի չէ: Բայց պ. Հայկունին եկրորդ հատորը մասին ևս իր վճիռը տալիս է, ասելով, թե երկրորդ հատորը կվերջանա նրանով, որ առաջին հատորի հերոսները կհարձակվն Վանա բերդի վրա և այդ քաղաքը կգրավեն…: Պարոնը որտեղի՞ց գիտե, որ երկրորդ հատորը այսպես է ավարտվելու: Միթե այդ զրպարտություններով չէ՞ մտածում «Կայծերի» մուտքը արգելել Թուրքիայի սահմաններից:

ԵՎ այդ բոլորից հետո պ. Հայկունին ինչո՞ւ է վրդովվում, երբ «Կայծերի» հերոսներից մեկը` Ասլանը, ասում է, որ հայերին դավաճանողները իրանք են լինում…