Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋԱԽԵՐ-ՄԱԶՈԽԻ ԳՐԱԿԱՆԱԿԱՆ. ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ

Լեոպոլդ Զախեր֊Մազոխի անունը համարյա անծանոթ է մեր ընթերցող հասարակությանը։ Նա ծնվեցավ հունվարի 27-ին 1836 ամի Լվով (Լիմբերգ) քաղաքում, որը գալիցիական հին թագավորության մայրաքաղաքն էր։

Նրա բազմաթիվ բեմական և վիպական աշխատությունների մեջ նշանավոր տեղ են բռնում մի շարք գեղեցիկ վեպիկներ, որոնք բոլորը միասին ընդհանուր անունով կոչվում են «Կայենի կտակը»: Այդ վեպիկները պատկերացնում են գալիցիական կյանքի այն սարսափելի ժամանակները, երբ 1846 թվականի լեհական ապստամբությունը իր սոսկալի բորբոքման մեջն էր, երբ ավստրիական զորքերը պաշարման վիճակի մեջ էին պահում երկիրը, և երբ գյուղացիները, դարերով տանջված լինելով ազնվականների կեղեքումներից, փոխանակ այդ վերջինների հետ միանալու, անցնում էին կայսերական զորքերի կողմը և իրանց մանգաղներով կոտորում էին կալվածատերերին։ Ամեն տեղ կատարվում էին արյունահեղություններ և գազանային անգթություն։

Ես թարգմանեցի[1] «Կայենի կտակից» երեք վեպիկներ միայն Կալոմեայի Դոն-Ժուանը», «Ֆրինկո Բալաբան» և «Լուսնկա գիշեր»։ Հիմնական գաղափարը այդ վեպիկների և առհասարակ «Կայենի կտակի» մեծ աղմուկ բարձրացրեց կրիտիկայի կողմից, և մանավանդ գերմանական կրիտիկոսները սաստիկ զայրացան հեղինակի դեմ։

Գալիցիական ժողովերդի սկզբնական համոզմունքները, նրա բոլոր կրավորական իմաստությունը, որը արտահայտվում է այն մշտական անձնուրացության և անսահման համբերության մեջ, որոնցով դրոշմված է այդ ժողովրդի և բարոյական կերպարանքը, վերջապես նրա բոլոր նախնական ավանդությունները, կազմում են «Կայենի կտակի» հյուսվածքը, որի մեջ, իբրև հիմնական գաղափար անց են կացրած և Շոպենհաուերի փիլիսոփայության սկզբունքները: Բնագիտության այժմյան ուղղությունը և Դարվինի գիտական վարդապետությունը ավելի ևս օգնեցին հեղինակին հաստատել աշխատությունների հիմնական գաղափարը այն

  1. Իմ թարգմանութունը արել եմ Ս. Ա. Կատելինկովայի ռուսական թարգմանությունից և նրա առաջաբանից եմ քաղում հեղինակի մասին տեղեկություններ: