Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընծաները հրամայեց գործ դնել պատերազմական ծախքերի վրա։ Բայց Օրին ազնիվ մարդու հատուկ մեծահոգությամբ հրաժարվեցավ կայսրի ընծաներից, հայտնելով, թե հայերը կարոտություն ունեն նրա ողորմածությանը միայն, իսկ զորքեր իրանք պատրաստ ունեն և որքան էլ հարկավոր լինի, կարող են պատրաստե:

Բայց Ղարաբաղի մելիքները շուտով զրկվեցան այդ եռանդոտ հայրենասերից, որովհետև Օրին, կայսրի մի այլ հանձնարարությամբ Հաշտարխանից անցնելու ժամանակ, այնտեղ հիվանդացավ և Հայաստանի վերականգնման բոլոր ցանկությունները իր հետ գերեզման տարավ (1711)[1]։ Բայց նրա սկսած գործը չմեռավ:

V

Օրիի մահից հետո նրա ընկեր Մինաս վարդապետը շարունակեց նրա սկսած գործը։ Նա Ռուսաստանից չհեռացավ և կատարում էր միջնորդի պաշտոն կայսրի և Գանձասարի վանքի «հայոց ժողովի» մեջ, ուր խմբվում էին խորհրդի համար Ղարաբաղի մելիքները։ Այդ եռանդոտ վարդապետը, թեև նշանակված էր այն ժամանակ Ռուսաստանի հայոց արքեպիսկոպոս,՝ բայց ավելի քաղաքական գործերով էր զբաղված, քան թե եկեղեցական։ Նա իր գաղտնի գործակատարները տարածել էր Պարսկաստանի բոլոր նշանավոր տեղերում, որոնք ամեն կողմից նրան տեղեկություններ էին հաղորդում[2]։ Նրա գործակատարներից ոմանք արժանացան կայսրի առանձին ողորմածությանը[3]

Այդ ժամանակներում Պարսկաստանում հետզհետե կատարվեցան 1721, 22 և 23 թվերի անցքերը, որ նկարագրեցինք մեր III գլխում։ Շահ-Սուլթան-Հուսեինը գահընկեց եղավ. ավղանները

  1. Օրիի մահից հետո Հաշտարխանի ռուս աստիճանավորները կողոպաեցին նրա կայքը և սկսեցին զրպարտել նրան զանազան խարդախությունների մեջ։ Մեծ ջանք էր հարկավոր նրա ընկեր Մինաս վարդապետին, մինչև կարողացավ ձեռք բերել հափշտակված կայքի մի մասը և վերականգնել իր հանգուցյալ ընկերոջ պատիվը
  2. Այդ գործակատարներից մեկն էր Սարգիս դի-Գիլանյանց, որի հեաաքրքիր օրագրությունը, Պարսկաստանի այն ժամանակվա անցքերի վերաբերությամբ, տպվեցավ «Կռունկ» ամսագրում։ Իսկ 1870 թվին պրոֆեսոր Ք. Պատկանյանը ռուսերեն թարգմանելով, որպես հարուստ պատմական նյութ, ներկայացրեց Ս. Պետերբուրգի կայսերական ակադեմիային
  3. Դրանցիք մեկն էր Նավասարդ անունով մի հայ, որի մատուցած ծաաայությունների համար, երբ կայսրը կամեցավ վարձատրել նրան, Նավասարդին գտան Պարսկաստանում վախճանված, առանց անգամ ժառանդ թողնելու: Մնացել էր