Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոցի մեջ, ուր սպանվեցավ Անգլիայի դեսպանը։ Ժոզեֆ Վուլֆ անունով անգլիացի քարոզիչը 1832 թվին հիշյալ եկեղեցում քարոզ կարդաց, իսկ 1879 թվին Փեշավուր քաղաքի ազգով ավղան հովիվը` պատվելի Իմամ—շահ, նույն եկեղեցում քարոզ կարդաց։

Քաբուլ տարվեցան հայերը Նադիր—շահի ձեռքով. ո՞րտեղից,— պարոն հոդվածագիրը չէ հիշում, միայն ասում է, որ սկզբում նրանց թիվը հասնում էր 200 ընտանիքի, իսկ այժմ մնացել են 4 այր, 8 կին և 2 երեխաներ, ընդամենը` 14 հոգի։

Դրանք երկար տարիներ քահանա չեն ունեցել և մկրտվում էին անգլիական եկեղեցու ներկայացուցիչների ձեռքով, որոնք ժամանակ առ ժամանակ այնտեղ այցելություն էին գործում։ Երկու հոգի մկրտվեցան 1839 թվին, 3 հոգի` 1842—ին, իսկ շատերը դիմում էին Հնդկաստանի Փեշավուր քաղաքի միսիոնարներից մկրտություն ընդունելու համար։

1842 թվին Քաբուլի մեջ հայոց եկեղեցուն այցելող մստեր Ալլեն անունով անգլիացի քարոզիչը նույնպես մկրտեց մի քանի հայերի, որոնցից մեկը` Սարդիս Խըդր—խան, դեռ կենդանի է։ Այդ այցելության մասին քարոզիչը հետևյալն է գրում.


«1842 ամ. օգոստոսի 1—ին Շահրե գնացի։ Իմ բարեկամ մստեր Ֆիկորից լսած էի, որ նա Քաբուլի մեջ հայ ազգի քրիստոնյաներ է գտել և 1832 թվին նրանցից երկուսին մկրտել է,— ես էլ սկսեցի նրանց որոնել։ Շատերից հարցնելով, հայերին գտա Բալահիսար ամրոցում, դեպի Ճելալեբադի դուռը տանող մի նեղ փողոցի մեջ։

Նրանց տները գտնվում էին փողոցի հարավային կողմում։ Այս փողոցից դուրս գալով, անցա մի բազախանայի մեջ, որի շուրջը խանութներ և մեջը հայերի արհեստի և պարապմունքների վերաբերյալ գործիքներ ու պարագայք կային:


Այստեղից մի նեղ դռնով մտա եկեղեցու բակը։ Եկեղեցին փոքր—ինչ մութն էր, բայց հատակը խալիներով պատած և խիստ մաքուր պահված տեսա։ Եկեղեցու սեղանը գտնվում էր արևելյան կողմում, որ նայում էր դեպի արևմուտք, սեղանի վրա դրած էր մի հին պատկեր, որ Հիսուսի, Մարիամի և Հովսեփի նկարագիրն էր ներկայացնում։ Սեղանի վրա 8 աշտանակ, երկու խաչ և 2 Ավետարան կային։ Իսկ նրա հանդեպ կար մի գրքակալ, որի վրա դրած էր ժամագիրքը։ Մեզ եկեղեցին տանող հայերը պատմում էին, թե իրանց նախնիքը Քաբուլ բերված են եղել Նադիր—Շահի ձեռքով, որոնց թիվը հասնում էր 200 ընտանիքի, իսկ այժմ մնացել է 14 ընտանիք միայն, որոնք հաշվում են 35 հոգի թե