Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպասավորներից մեկի ուշադրությունը, և նա սկսեց ծածուկ լրտեսել խոսակցություն շարունակությունը, որից նկատեց, որ հյուրերը ինչ-որ շատ դիտավորություն ունեն։ Նա իսկույն իմացում տվեց մելիքի կնոջը, որը հրամայեց ծառաներին գաղտնի հսկել իր ամուսնի բնակարանի մոտ և սպասել հետևանքին։ Եվ իրավ, գիշերից բավական անցած, նրանք նկատեցին, որ հյուրերը մոտեցան մելիքի բնակարանին և փորձում էին ներս մտնել։ Երկուսին ևս կալանավորեցին։

Մյուս օրը Մելիք֊Մեջլումը քննելով այն դրդիչ պատճառները, որոնցից հրարպուրված իր հյուրերը կամենում էին սպանել իրան, հրամայեց թե Միսայել-բեկին և թե նրա փեսա Հակոբ-Յուզբաշուն, երկուսին էլ հրացանի բռնեցին։ Մելիքը այն աստիճան զայրացած էր, որ հրամայեց նրանց ամբողջ ընտանիքը բնաջինջ անել, բայց Միսայել-բեկի փոքր եղբայր Ռուստամ-բեկը առեց նրանց և փախավ Շուշի բերդը Իբրահիմ-խանի մոտ։

Այդ անցքը ոչ միայն ներքին երկպառակությունների պատճառ դարձավ, այլ հիշյալ Ռուստամ-բեկը, Իբրահիմ-խանի ձեռքում գործիք դառնալով, շատ չարիքներ գործեց Մելիք-Մեջլումի դեմ։ Այդ կտեսնենք մեր պատմության շարունակության մեջ, բայց այժմ այսքանը պետք է հիշել, որ Ռուստավ-բեկը մի նշանավոր մարդու Ապրես աղայի փեսան էր[1]: Իր աներոջ հետ կազմեց մի զորեղ կուսակցություն ոչ միայն Մելիք֊Մեջլումի դեմ, այլև բոլոր այն մելիքների դեմ, որոնք դաշնակից էին Մելիք-Մեջլումին, որպես էին՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանները և Տիզակի Մելիք-Ավանյանները։

Եվ այդպես, թեև Իբրահիմ-խանին չհաջողվեցավ Մելիք-Մեջլումին սպանել տալ և Ջրաբերդում ստեղծել մի նոր մելիքություն իր հովանավորության ներքո, այսուամենայնիվ, նա հասավ իր նպատակին։ Նա կարողացավ կազմել մի նոր և հակառակ կուսակցություն, որի մեջ կար և կաթողիկոս։ Այսպիոով, Ղարաբաղի մելիքները երկու հակառակ կուսակցությունների բաժանվեցան. մեկը, Մելիք֊Շահնազարյանների կուսակցությունը, որին պատկանում էին խանին համակրողները և Երիցմանկաց վանքի

  1. Այդ Ապրես աղան կսապատցի էր. նա ամուսնացած Երիցմանկաց վանքի Ներսես կաթողիկոսի քրոջ հետ։ Այդ ամասնությունից ծնվեցավ մի որդի Իսրայել անունով և մի աղջիկ` Վարդ֊խաթուն անունով։ Իսրայելը Երիցմանկաց վանքի կաթողիկոս դարձավ, իսկ Վարդ֊խաթունը ամուսնացավ Ռուստամ֊բեկի հետ։