Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գանձասարի կաթողիկոսական աթոռն ավելի բարձր դասելով ամեն ազգային գործերից, նա կալանավորեց թղթերը և ուղարկեց Իբրահիմ—խանին:

XXI

Իբրահիմ—խանը Իսրայել կաթողիկոս ուղարկած թղթերը ստանալուց հետո լուռ մնաց, այնպես ձևանցնելով, թե ինքը մելիքների գործողություններից ամենևին տեղեկություն չունի: Հետո բարեկամաբար հրավիրեց իր մոտ Մելիք—Մեջլումին, Մելիք—Աբովին և Մելիք—Բախտամին, իբր թե երկրի կառավորության գործերի վերաբերության նրանց հետ կարևոր խորհելիքներ ունի[1]: Երբ նրանք եկան, Մելիք—Մեջլումին և Մելիք—Աբովին կալանասվորեց Շուշի բեդում, իսկ Մելիք—Բախտամին, որի հետ ավելի մեծ թշնամության ուներ, մատնեց պարսից կառավարությանը, իբրև քաղաքական հանցավոր, որ ձգտում էր պարսից երկրների մեձ մտցնել ռուսներին: Մելիք—Բախտամին տարան Պարսկաստան և բանտարկեցին Արդավիլի բերդում: Պետք է ի նկատի առնել, որ այդ բեդում, պարսից վաղեմի սովորությոևնների համեմատ, բանտարկվում էին ոչ հասարակ հանցավորները, այլ միայն նշանավոր քաղաքական հանցավորները իշխանական բսարձր տոհմերից: Մելիք—Բախտամը, Մելիք—Ավան-խանի թոռը, նունպես փոքր մարդ չէր: Նրա ազգատոհմը ծանոթ էր պարսկաստանի սկսյալ Նադիր—շահի օրերից: Մելիք—Բախտամի կալանավորությունից հետո նրա երկիրը (Տիզակը) պասական գավառ դարձավ:

Մելիքներին իր ճանկերի մեջ պահելուց հետո, նա մի խումբ ձիավորներ ուղարկեց, Գանձասարի հարուստ վանքը կողոպտեցին. կայքերի մի մասը միայն կարողացան առաջուց թաքցնել: Հետո Հովհանես կաթողիկոսի բռնելով, իր հին եղբայրների հետ բերեցին Շուշի բերդը: Բոլորը բանտարկեցին: Այնոևհեըև սկսեց զանազան բարբարոսական տանջանքներով չարչարել նրանց: Հովհանես կաթողիկոսի թունավորելով բանտի մեջ սպանեց (1786) իսկ նրա եղբայրների և մյուս ազգականների նամբողջ ինն ամիս բանտի մեջ մաշեց: Քսան օր շարունակ

  1. Հովհաննես կաթողիկոսը յոթ եղբայրներ ուներ, դրանցից մեկն էր Սարգիս եպիսկոպոսը, որ հետո կաթողիկոս դարձավ. մյուս վեց եղբայրները դրանք էին՝ Գաբրիել-բեկ, Դանիել-բեկ, Իսրայել-բեկ, Միսայել-բեկ, Ջալալ-բեկ և Ալլահ-Ղուլի-Բեկ դավաճանը, որ մատնեց բոլորին: