Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործ դրած նախազգուշությանը, թշնամու համար միշտ պատրաստ հայ լրտեսներից մեկը արդեն խանին իմացում էր տվել բոլորը, թե Սարգիս եպիսկոպոսը փախչելու է Գանձակ և վանքի մնացած հարստությունը տանելու է իր հետ։

Խանը ուղարկեց մի խումբ ձիավորներ, որ փախստականներին կալանավորեն և վանքային բոլոր իրեղենները հափշտակեն։ Նրանք այնպես շուտափույթ կերպով վրա հասան, որ փախստականները միջոց չունեցան իրանց հետ վեր առնել վանքային իրեղենները, որոնք մնացին իրանց թաքցրած տեղերում։

Թեև վանքային հարստությունը ազատվեցավ, այսուամենայնիվ, Մելիք-Մեջլումի ուղարկած մարդիկներին մեծ քաջություն էր հարկավոր, որ կարողանային եպիսկոպոսին և նրա ընկերներին ազատել խանի ձիավորների ձեռքից։ Այդ միջոցին օգնության հասավ ինքը բնությունը։ Մռավ լեռների վրա պատեց Ղարաբաղի այն սովորական թանձր մառախուղը, որ մի թև հեռավորության վրա ոչինչ չէ կարելի տեսնել։ Արզումանը իր խումբը երկու մասի բաժանեց, մի մասը հանձնեց զարգար Մելքումին և պատվիրեց նրան, որ եպիսկոպոսին մյուսների հետ առանձին ճանապարհով տանե դեպի Գանձակ, իսկ ինքը մնացած մասի հետ ետ մնաց և սկսեց կռվել խանի ձիավորների հետ։ Նրան հաջողվեցավ մեծ հաղթություն գործել մի քանի հարյուր ձիավորների դեմ, որոնցից շատերին բռնելով, ականջները և քթների կտրեց, և ետ ուղարկեց, ասելով ձեր խանին խաբար տարեք, որ Արզումանը հեշտ կուլ տալու պատառ չէ…»:

Սարդիս եպիսկոպոսը իր եղբայրների հետ եկան Գանձակ 1791 թվին նրա հետ էր պատանի Բաղդասարը[1] , որ այդ ժամանակ 22 տարեկան էր։ Ջավադ-խանը[2] սիրով ընդունեց նրան, եպիսկոպոսին բնակության տեղ տվեց, ռոճիկ նշանակեց և այնուհետև Սարգիսը Գանձակի գավառի հայոց առաջնորդը

  1. Բաղդասարը Սարգիս եպիսկոպոսի եղբայր Հասան-Ջալալյան Դանիել- բեկ որդին էր. նա եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո, Ղարաբաղի միտրոպոլիտ նշանակվեցավ և շատ նշանավոր գործեր կատարեց։
  2. Ջավադ խանը իր հոր` Շահ-Վերդի-խանի նման շատ հայասեր մարդ էր նա շարունակ հայոց եկեղեցի էր գնում և ներկա էր գտնվում հայոց բոլոր կրոնական տներին և հանդեսներին: Գանձակի մայր եկեղեցու սյուներից մեկի վրա փոքրիկ արձանադրությրսն. «Ջավադ-խանի սյունը» — այդ սյունի մոտ էր կանգնում նա, երբ որ գալիս էր հայոց եկեղեցին: Հին, ցեղական թշնամություն ունենալով Շուշիի խաների հետ, Ջավադժխանը ավելի բարվոք էր համարում բարեկամություն պահպանել հայոց մելիքների հետ և Իբրահիմ-խանի հակառակ գործել: